Սիրու՞մ եք նրբաբլիթներ։ Դրանք կարող են իդեալական նախաճաշ լինել ցանկացած ընտանիքի համար։ Սակայն նրբաբլիթները կարող են տարբերվել իրենց հիմնական բաղադրությունից։ Այսօր ձեզ ենք առաջարկում դդմիկով նրբաբլիթների բաղադրատոմս։
Դդմիկով նրբաբլիթներ՝ պատրաստված կեֆիրով։
Բաղադրիչներ
Դդմիկ՝ 450 գրամ,
Կեֆիր՝ 300 մլ,
4 ձու,
350 գրամ ալյուր,
արևածաղկի ձեթ՝ 1 ճաշի գդալ,
2 ճաշի գդալ մաղադանոս,
1 թեյի գդալ աղ,
0,5 թեյի գդալ սոդա,
կարագ՝ նրբաբլիթները պատելու համար։
Պատրաստումը
Քերեք դդմիկները մանր քերիչով և ճզմեք հյութը։ Ավելացրեք հարած ձուն, աղը, կեֆիրը, մաղադանոսը։ Խառնեք։
Աստիճանաբար ավելացրեք ալյուր, հունցեք ոչ պինդ խմոր։
Ավելացրեք 1 ճաշի գդալ բուսական յուղ, սոդա, խառնեք։ Թողեք՝ խմորը մնա 20 րոպե։
Տապակում ենք նրբաբլիթները թավայի վրա երկու կողմից։
Պատրաստի նրբաբլիթը պատում ենք կարագով։
Բարի ախորժակ։