Երուսաղեմում ԱՄՆ դեսպանության բացման արարողության հետ կապված Իսրայելի հետ Գազայի հատվածի սահմանային բախումների ընթացքում երեկ զոհվել է ավելի քան 50 պաղեստինցի։ Այդ առիթով Էրդողանը հայտարարել ա խորհրդակցությունների նպատակով ԱՄՆ-ից ու Իսրայելից իր դեսպանների ետ կանչելու մասին։ Էս ամենում հետաքրքիրը նա է, որ, չնայած թուրք-իսրայելական լարված հարաբերություններին, Բաքուն շարունակում է գործակցությունը բարձր մակարդակի վրա պահել թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի հետ։ Ավելի տրամաբանական ա ենթադրել, որ թուրք-ադրբեջանական տանդեմում կա ներքին պայմանավորվածություն, որի համաձայն՝ ամեն մեկն իր խաղն ա խաղում, Թուրքիան՝ արաբական-մուսուլմանական աշխարհում հակաիսրայելական «լիդերի», Ադրբեջանը, ունենալով Անկարայի «դաբրոն», խորացնում է ռազմաքաղաքական կապերն Իսրայելի հետ՝ թիրախավորելով միաժամանակ Իրանի, ՌԴ տարածաշրջանային քաղաքականությունը և արցախյան ճակատը։ Օբյեկտիվ լինենք՝ ճկուն ու արդյունավետ աշխատանք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: