Մինչ ԱՄՆ-ն փորձում է Եվրոպայի վրա ամենատարբեր ձևերով ճնշումներ բանեցնելով, ինչ-որ տեղ նաև համոզելով հաջողության հասնել միջուկային համաձայնության, ինչպես նաև Իրանի հրթիռային ծրագրերում սեփական տեսակետներում, Իրանը շարունակում է Եվրոպայի հետ ավելի խորացնել տնտեսական հարաբերությունները։
Նախկինում առիթներ եղել են գրելու, որ ԵՄ անդամ երկրների հետ Իրանի առևտրատնտեսական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են, և որ անցած՝ 2017 թ․-ի ընթացքում դրանք արձանագրել են մոտ 57% աճ։
Ըստ ԻԻՀ մաքսային վարչության հայտնած տեղեկությունների՝ այս տարվա առաջին եռամսյակում Իրանը, բացի ԵՄ անդամ երկրներից, առևտրաշրջանառության մեջ նաև հսկայական աճ է գրանցել Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության հետ՝ մոտ 153,82%, ինչը կազմում է մոտավորապես 1․15 մլրդ դոլար։
Ընդ որում՝ պետք է նշել, որ առևտրաշրջանառությունն ամբողջովին կազմում է ոչ նավթային ապրանքատեսակները, ինչն Իրանի արագայում էլ ավելի է կարևորվում, քանի որ Իրանում ձգտում են հնարավորինս նվազեցնել տնտեսությունը կախումը նավթի գների տատանումից։
Փաստորեն, կարող ենք նշել, որ Իրանը, եթե ոչ քաղաքական, ապա առևտրատնտեսական հարաբերությունների շնորհիվ կարողանում է եվրոպական առաջատար երկրների վրա Իրանի հարցում քաղաքական որոշումներ կայացնելու վրա մեծ ազեցություն գործել և որոշակի անկյունաքարային տեսակետներում Արևմուտքի հայացքներում երկվություն մտցնել։