The Wall Street Journal-ի տեղեկատվության համաձայն՝ սիրիական T-4 ավիաբազայի ուղղությամբ իսրայելական ռազմական հարվածների թիրախը հանդիսացել է իրանական ՀՕՊ արդիական համակարգը, որը վերջերս էր տեղակայվել տեղանքում։ Աղբյուրը, սակայն, չի նշում վերը հիշատակված ՀՕՊ համակարգի տեսակը։ Խմբագրության տվյալներով՝ ՀՕՊ այդ համակարգն իսրայելական կողմից խոցվել է մինչ դրա գործարկումը։ Խմբագրականի հաղորդմամբ՝ ավիաբազայի ռազմական հարվածների արդյունքում ոչնչացվել է նաև իրանցիներին պատկանող ԱԹՍ-երով հագեցած շինությունը։
Իհարկե, դժվար է միանշանակ գնահատական տալ այս փորձագիտական մոտեցմանը, քանի որ նախ՝ դա լավագույն դեպքում կարող են հաստատել կամ հերքել հարցում ուղղակի թե անուղղակի շահագրգիռ պետությունների հետախուզական համապատասխան ծառայությունները, կամ առնվազն դրանցից երկուսը։ Միևնույն ժամանակ չպետք է հերքել այն, որ վերջին տարիներին Իրանը կարողացել է Սիրիայում ամրապնդել իր ռազմատեխնիկական ներկայությունը։ Իսկ այն հարցը, որ իրանական կողմը վաղ թե ուշ կպատասխանի Իսրայելին Սիրիայում Т-4 ավիաբազայի ռմբակոծման դիմաց, գրեթե կասկածից վեր է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել