Այսօր գործարար, հասարակական ու քաղաքական գործիչ Արա Աբրահամյանի 61-րդ տարեդարձն է: Այս առիթով ուզում եմ շնորհավորել նրան ու առանձնացնել ըստ իս 5 ամենակարևոր բաները, որ նաարել է Հայաստանի ու հայերի համար:
 
Ռուսաստանի Հայերի Միություն
Հենց Արա Աբրահամյանի ջանքերով ստեղծվեց Ռուսաստանի ամենամեծ ու ազդեցիկհասարակական մարմինը, որը միավորում է այդ անծայրածիր երկրի բոլոր անկյուններումբնակվող հայերին։ Ոմանք քննադատաբար կարող են մոտենալ այս կառույցի գործունեությանորոշ դրվագների, բայց աներկբա է այն փաստը, որ այդ մասշտաբի այլ միավոր չկա, ու ի հեճուկսցանկացած քննադատությունների, ՌՀՄ-ի գործունեությունն անկասկած անգնահատելի է ուդրական հայերիս, Հայաստանի ու Ռուսաստանի համար։ Քննադատել կարող են բոլորը, իսկ այնման կառույց ստեղծել ու երկար տարիներ հաջողությամբ ղեկավարել կարողացել է դեռևս միայնԱրա Աբրահամյանը։
 
Ռուս-հայկական հարաբերություններ
 
Միջպետական հարաբերություններում անչափ կարևոր են հումանիտար քաղաքականությունն ուայսպես կոչված՝ «ժողովրդական դիվանագիտությունը», որովհետև այն, ինչ անում էպետությունը, կարևոր է, բայց բավական չէ։ Արա Աբրահամյանն անձամբ ու իր ղեկավարածկառույցներով մեծապես նպաստում է, որ Ռուսաստանում լինի հայանպաստ ուհայաստանանպաստ մթնոլորտ։ Չափազանցություն չի լինի պնդելը, որ շատ ռուսաստանցիներիհամար (հասարակ քաղաքացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյա) Հայաստանի ու հայերիսնկատմամբ դրական տրամադրվածությունը ձևավորվել է հենց Արա Աբրահամյանի ու նրագործունեության շնորհիվ՝ կլինի դա ռուս-հայկական բարեկամությունն ամրապնդող համատեղմիջոցառումներ, թե միջանձնային ու գործնական հարաբերություններ։
 
Ներդրումներ
 
Կան մարդիկ, ովքեր խոսում են ներդրումներ անելու մասին, ու կան մարդիկ, ովքեր առանցառանձնապես աղմկելու անում են դրանք։ Երկար տարիներ Արա Աբրահամյանը միլիոնավորդոլարներ է ներդրել Հայաստանի տնտեսությունում ու հիմա էլ շարունակում է, ինչի շնորհիվ մերբազմաթիվ համաքաղաքացիներ իրենց հացի գումարը վաստակելու հնարավորություն են ստացել։Եթե մեր բոլոր մեծահարուստ հայրենակիցները Արա Աբրահամյանի չափով ուպատրաստակամությամբ վերաբերվեին հայրենիքում ներդրումներ անելուն, ապա մենք այսօրշատ ավելի բարվոք վիճակի տնտեսություն կունենայինք։
 
Հայկականության պահպանություն
 
Օտարության մեջ շատ դժվար է պահպանել ազգային ինքնանույնականացումը ու չձուլվել այլազգերի ու մշակույթների հետ։ Դրա համար շատ կարևոր է, որ լինեն հարազատ մշակույթը ուքաղաքակրթական կոդը պահպանող նախաձեռնություններ։ Արա Աբրահամյանի ջանքերովՌուսաստանի տարբեր անկյուններում կառուցվել են բազմաթիվ հայկական եկեղեցիներ,կանգնեցվել են հուշարձաններ և խաչքարեր, անց են կացվել տարատեսակ մշակութայինմիջոցառումներ։ Այս ամենի ամբողջությունը հազարավոր ռուսաստանաբնակ հայերի հնարավորություն է տալիս հաղորդակցվել հայրենի հոգևոր ու մշակութային ժառանգության հետ, ոչ միայն պահպանել իրենց ինքնությունը, այլև հպարտանալ դրանով ու կիսվել այլ ազգերի ումշակույթների ներկայացուցիչների հետ։
 
Օգտավետություն
 
Կա մի բան, որ բնութագրում է Արա Աբրահամյանին այնպես, ինչպես քչերը կարող են պարծենալ։Այդ յուրահատկությունը կարելի է արտահայտել մեկ բառով՝ «չվնասել»։ Կարելի է երկար թվարկելԱրա Աբրահամյանի արած գործերը, նույնիսկ կարելի է քննարկել դրանք, բայց մի բանանուրանալի է՝ Աբրահամյանը երբեք չի արել որևէ բան, որը կվնասեր Հայաստանին։ Նրան չիկարելի մեղադրել նրանում, որ նա հարստացել է Հայաստանի ժողովրդի ու մեր շահերի հաշվին,նա երբեք չի մասնակցել ներքաղաքական սուր ինտրիգներին, չի զբաղվել կասկածելի տարրերիֆինանսավորմամբ և չի նկատվել որևէ այլ տեսակի գործունեությունում, որը կարող էր վնասել մերերկրին։ Սա թույլ է տալիս ասել, որ ֆիզիկայի լեզվով ասած՝ Աբրահամյանի ՕԳԳ-ն 100% է:
 
Վերջում, ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհավորել մեր մեծանուն հայրենակցին և մաղթելնրան երկար տարիների առողջ ու երջանիկ կյանք, ինչպես նաև հաջողակ ու բեղմնավորգործունեություն։ Արա Աբրահամյանի ու նրա պես մարդկանց շնորհիվ շահում է մերաշխարհասփյուռ ազգն ու մեր հայրենիքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել