Ապրիլի 4-ին հեռախոսազրույց տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Թրամփի և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի միջև։ Քննարկման թեման հիմնականում եղել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես և տարածաշրջանում իրանական գործոնի ազդեցության հակազդման հարցեր։ Ամենայն հավանականությամբ, հեռախոսազրույցը կազմակերպվել էր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Նշեմ, որ վերոնշյալ հեռախոսազրույցը համընկնում է Թուրքիա ՌԴ նախագահ Պուտինի այցելության հետ, որտեղ նախատեսվում է ՌԴ, Իրանի ու Թուրքիայի ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպումը։ Այս քայլով Վաշինգտոնը փորձում է հավասարակշռել տարածաշրջանում հատկապես ՌԴ-Իրան զույգի ազդեցությունը։ Միևնույն ժամանակ հավելեմ, որ նույն Իսրայելը մերձավորարևելյան հիմնահարցերում վերջին տարիներին ակտիվ գործակցում է ՌԴ-ի հետ ուժային կառույցների մակարդակով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: