Արդեն գրանցվել են ընտրակաշառքի դեպքեր

ԿԸՀ նիստին զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը, ով ներկայացրեց մինչ քվեարկության օրը , ինչպես նաև այս պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:

Նա նշեց, որ մինչ այս պահը ստացված ցանկացած հաղորդում ըստ պատշաճի քննարկվել է: Թաթուլ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում գործում է թեժ գիծ:

Թաթուլ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ արդեն ստացվել է 23 դիմում , որոնցից 16-ը վերաբերվում են ընտրակաշառքներին, 2-ը ծեծի և վիճաբանության վերաբերյալ և մեկական դեպք էլ գրանցվել է քարոզարշավի նախորդ օրը քարոզչություն իրականցնելու համար: Նաև մեկ դեպք ազատ կամքով ընտրությունը խոչնդոտելու վերաբերյալ:

2 դեպքի առթիվ արդեն իսկ հարուցվել է քրեական գործեր և սկսվել է քննություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել