Քանաքեռ-Զեյթուն 3/06 ընտրատեղամասում բախվել են "Հանրապետական" կուսակցության վստահված անձն ու հանձնաժողովի ԲՀԿ-ական քարտուղարը: Վստահված անձն ահազանգել է հանձնաժողովի նախագահին, որ հանձնաժողովի քարտուղար Սվետլանա Մարկոսյանը քվեախցում օգնում է ինչ-որ ընտրողի քվեարկել, ինչի իրավունքը չունի:
Հանձնաժաողովի նախագահ Նիկոլայ Բաբյանը "Henaran.am"-ի հետ զրույցում ասաց, որ իրականում վստահված անձի բողոքի հիմա վրա կազմվել է արձանագրություն: Բացատրություն է տվել նաեւ հանձնաժողովի քարտուղարն է ու տվյալ ընտրողը:
Սվետլանա Մարկոսյանը նշանակված է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության կողմից: Ըստ հանձնաժողովի նախագահի` գործող օրենսդրությամբ` հանձնաժողովի անդամներն անկուսակցական պիտի լինեն: Ես կարծում եմ, որ այստեղ այն տեղը չէ, որ պիտի հիշես կուսակցությանդ եւ ինչ-որ բաներ փորձես անել",-նկատեց Բաբայանը:
Ի դեպ, երբ "Henaran.am"-ի թղթակիցը տեղամասում էր, ընտրողներից մեկն ասաց, որ ինքը հայերեն չի կարողանում կարդալ եւ խնդրեց իր համար բարձրաձայն կարդալ քվեաթերթիկի շարադրանքը:Այդ գործն արեց նույն քարտուղարը եւ "Հանրապետական" կուսակցության անունը սխալ կարդաց, ինչին արձագանքեց ՀՀԿ-ի վստահված անձը:
Տեսանյութը` քիչ անց