Apple ընկերության նոր շենքը կարժենա 5 մլրդ դոլար
Apple ընկերությունը չի հրաժարվում դարի շինության կառուցումից՝ չնայած թանկությանը. Կուպերտինոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ) պետք է հայտնվի հսկայական կամպուս, որտեղ կտեղավորվեն ընկերության 12 հազ... աշխատակիցները, հայտնում է vestifinance.ru-ն։ 

Միավորել «ուղեղներին» մի տանիքի տակ որոշել էր Սթիվ Ջոբսը, ով քաղաքային խորհրդին ներկայացրել էր նախնական նախագիծն իր մահից 4 ամիս առաջ։
 
Սակայն նա չէր էլ կարող ենթադրել, որ այս համալիրի շինարարությունը, որը, ըստ Bloomberg-ի, նման կլինի տիեզերանավի և Պենտագոնին՝ միաժամանակ, ընկերությանը կարժենա 5 մլրդ դոլար։ Ջոբսը հույս ուներ ծախսել 3 մլրդ դոլար, սակայն նրա՝ կատարելության ձգտող ցանկության «արժեքը» շարունակում է աճել։
 
Apple-ը պետք է տնկի 6 հազար ծառ, ընդհատակ տեղափոխի հսկայական քանակությամբ կայանատեղիներ, և վերջապես, պատվիրի Գերմանիայում հատուկ մեծ կորաձև պատուհաններ, որոնք պետք է փոխարինեն օղակաձև շենքի պատերը։

Իսկ եթե հաշվի առնվի հսկայական ժամանակակից էլեկտրոնային սարքավորումները և մի քանի ճաշարաններ, որոնցից մեկում կարող է տեղավորվել միանգամից 3 հազ. մարդ, պարզ է դառնում, թե ինչու շենքի մեկ քմ-ն ավելի թանկ է, քան Նյու Յորքի կենտրոնում գտնվող ժամանակակից երկնաքերում 1 մետրը։
 
Ջոբսը հույս ուներ, որ ընկերության աշխատակիցները կարող են նոր բնակարան տեղափոխվել արդեն իսկ 2015թ.։ Շինարարությունը պետք է մեկնարկեր դեռևս նախորդ տարի։ Համաձայն վերջին տեղեկությունների՝ հունիսին կսկսվեն շինարարությանը խանգարող շենքերի քանդման աշխատանքները։

Ամենամյա փետրվարյան ժողովի ժամանակ Apple-ի ղեկավար Թիմ Կուկը հայտնել է, որ ընկերությունը կտեղափոխվի 2016թ.։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել