Սրանից լավ միջոց ես իմ կյանքում չէի փորձել։
Մի անգամ պարանոցս այնպես էր ցավում, որ անգամ նստել երկար ժամանակ չէի կարողանում, և տատիկս առաջարկեց ինձ այս հրաշք միջոցը։
Չեք հավատա, բայց 2 օր հետո ես ինձ զգում էի այնպես թեթևացած, որ կարծես քարերով պարկը ուսերից դնեի մի կողմ։ Իսկ արդեն 4 օր հետո ընդհանրապես մոռացել էի, որ վիզս ցավում էր։
Ահա բաղադրատոմսը։ Այն բուժում է ռադիկուլիտը, արթրիտը, արթրոզը, օստեոխոնդրոզը և ամեն ինչ, ինչ կապված է հոդերի և ոսկորների հետ։
Բաղադրիչներ․
- 300 գրամ սպիրտ,
- 1 շիշ կամֆորայի (դեղանյութ)՝ 10 մլ,
- 1 շիշ յոդ (10 մլ),
- 10 հաբ անալգին։
Բոլորը խառնել, թողնել մութ վայրում 21 օր և դրանից հետո նոր կարելի է օգտագործել։
Քսել գիշերը և բրդե կտորով կամ շարֆով փաթաթել ու պառկել քնելու։
Կարելի է օրվա մեջ նորից քսել, եթե փողոց դուրս չեք գալու։ Անհրաժեշտ է 10 օր քսել և տալ 5 օր ընդմիջում ու հետո նորից քսել, եթե կցավա։
Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: