Տարիքի հետ մարդու օրգանիզմը ծերանում է և զարմանալի չէ, որ մարդիկ փնտրում են միջոցներ օրգանիզմը կրկին երիտասարդացնելու համար: Սովորաբար նման դեպքերում օգտագործվում են կոսմետիկ միջոցներ, սակայն դրանք ոչ միշտ են արդյունավետ ու անվտանգ լինում: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ մաշկի վիճակն ու առհասարակ օրգանիզմի վիճակը կախված են ընդունած սննդից, ուստի ծերացման նշաններից ազատվելու և օրգանիզմի վիճակը բարելավելու համար հարկավոր է առաջին հերթին մաքրել լյարդն ու դուրս բերել տոքսիններն օրգանիզմից:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական պարզ միջոց, որը կօգնի մաքրել օրգանիզմը՝ դրանով իսկ ազատվելով մաշկային տարբեր խնդիրներից և երիտասարդացնելով այն:
Հարկ է հիեշել, որ մաշկի երիտասարդացման համար հարկավոր է առաջին հերթին մաքրել լյարդը, քանի որ այն շատ կարևոր օրգան է, որը պայքարում է վարակների դեմ, մաքրում է օրգանիզմն ու սինթեզում է ֆերմենտներ, սպիտակուցներ և այլ սննդարար նյութեր:
Այս բնական դեղամիջոցը պարբերաբար գործածելը թույլ կտա ոչ միայն մաքրել լյարդը, այլև դուրս բերել կուտակված թույներն օրգանիզմից:
Դեղամիջոցի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.
· չզտված ձիթապտղի յուղ,
· թարմ քամած կիտրոնի հյութ:
Պատրաստման եղանակը.
Այս դեղամիջոցը պատրաստելու համար պարզապես հարկավոր է քամել կես կիտրոնի հյութը, ավելացնել դրան 1-2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և անմիջապես խմել ստացված ըմպելիքը:
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել ամեն առավոտ դատարկ ստամոքսին: Բուժման կուրսը տևում է 1 ամիս, սակայն այս դեղամիջոցն օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:
Բացի այդ, հարկ է հիշել, որ կան շատ պարզ քայլեր, որոնք կօգնեն բարելավել լյարդի աշխատանքը.
· առաջին հերթին հարկավոր է օրվա ընթացքում շատ ջուր խմել,
· բացի այդ, խիստ վնասակար է նաև ծխախոտը, ուստի անհրաժեշտ է հրաժարվել այս վատ սովորությունից,
· լյարդի վրա կործանարար ազդեցություն է ունենում նաև ալկոհոլը, ուստի հարկավոր է բացառել նաև ալկոհոլային ըմպելիքները,
· լյարդի համար շատ օգտակար են մանրաթելերով հարուստ մթերքն ու ընկույզները,
· բացի այդ, հարկավոր է պարբերաբար օգտագործել ամբողջական հացահատիկ ու գազար,
· շատ մեծ նշանակություն ունի նաև առողջ քունը, ուստի հարկավոր է քնել առնվազն 8 ժամ: