Այս հանդիպումը կլիներ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Վրաստանի ներգրավմամբ հերթական, արդեն ավանդույթ դարձած հանդիպումներից մեկը, եթե չլիներ Իրանի մասնակցությունը։ Հաշվի առնելով քառակողմ այս հանդիպման ընդգծված հակահայաստանյան ուղղվածությունը և տարածաշրջանային նախագծերում ՀՀ մեկուսացման թուրք-ադրբեջանական դիրքորոշումը՝ դրանում իրանական կողմի մասնակցությունը որոշակիորեն վերապահումներ է բերում հայ-ադրբեջանական համատեքստում Իրանի հավասարակշռված քաղաքականության հարցում։ Եվ այս ամենը՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է մնալ Իսրայելի կարևորագույն ռազմավարական դաշնակիցներից մեկը, ձևաչափ, որն անհամադրելի է հայ-իսրայելական հարաբերությունների ներկայիս մակարդակի հետ։
Նկատեմ, որ այդ քառակողմ հանդիպումն ուներ նաև հակառուսաստանյան ենթատեքստ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2100720590158544&id=100006618695607
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել