2018-ին դիզայներները հոգացել են լոգասենյակի առավելագույն օրիգինալության, էկլեկտիկ բովանդակության, խիստ նոտաների և թափանցիկ համալրումների մասին: Այս հոդվածում կընդգծենք 2018-ի նորաձև լոգասենյակի հինական տենդենդեցներն ու գաղափարները, որոնք ձեզ կօգնեն կողմնորոշվելու ձեր ընտրության հարցում:
2018-ի նորաձև լոգասենյակում օգտագործվող նյութերը
2018-ի լոգասենյակների ինտերիերի հիմնական սկզբունքը բնության և բարձրագույն տեխնոլոգիաների համադրությումն է:
- Նորաձևության գագաթնակետում են օրգանական նյութերը՝ բամբուկը, սպիտակեցված փայտը, որոնք համերաշխ կերպով համադրվում են հայ-տեկ մակերևույթների և դրանց բնորոշ գույների և նյութերի կողքին:
- Հատակի սալիկները երկրաչափական պատկերների տեսք են ստացել՝ հիշեցնելով 60-ականները: Գույները մուգից դեպի բաց կարող են լինել՝ մանուշակագոիյնի, սպիտակի, խլացված կանաչի կամ դարչնագույնի ընտրությամբ:
- Նորությունների և վայրի գեղեցկության սիրահարներին միանշանակ կուրախացնի 2018-ի լոգասենյակի սալահատակի անակնկալ մոտեցմանը՝ հարթ մակերևույթը փոխարինվում է ծովափնյա մանրաքարերի խորդուբորդներին:
- Շատ օրիգինալ և նորարարական է ամբողջությամբ բետոնապատված լոգասենյակը:
2018-ի նորաձև լոգասենյակի գունային տենդենցը
Ինչպես վերը նշվեց, 2018-ին նորաձև լոգասենյակի ընտրությունը շատ դեմոկրատ է և ազատ:
- Դասական սև-սպիտակ գույները միշտ առկա են՝ սևը դառնում է գերակշռող գույն 2018-ի ինտերիերում: Սպիտակով կամ բաց երանգով ընտրվում է կահույքը կամ քսեսուարները, որոնք էլ լրացնում են անսամբլը:
- Ուշադրության են արժանի հատապտուղների հագեցած գույները: Ամենատարածված տարբերակներից են վառ կարմիրի կամ մանուշակագույնի ընտրությունը:
- 2018-ի լոգասենյակը կանաչի տաք կամ սառը երանգների հատված կարող է դառնալ: Օրինակ մեծ լոգասենյակը զմրուխտի գույնով հարդարելիս ամենաշահեկան դիրքերում կլինի:
2018-ի նորաձև լոգասենյակ
- 2018- նորաձևության ինքնաբավ լինելը պայմանավորված է կահույքի բազմազանությամբ: Չնայած տեխնոլոգիականացման միտմանը՝ վայրի բետոնե պատերի մեջ դուք կհանդիպեք Վիկտորիանական ոճի նրբագեղ կահույք: Չնայած, եթե դուք կահույքը ընտրելու եք առանց ոճաբանի խորհրդի, ավելի լավ է կահույքի ոճը առավել մոտ ընտրել հարդարմանը:
- Ընդհանուր առմմամբ 2018-ն նորաձև լոգասենյակի կահույքը երկու հիմնական ընտրություն է առաջարկում՝ կամ օվալաձև կլորացված եզրեր կամ կուբայական ուղղանկյուն հստատ սուր անկյուններ:
- Եվս մեկ հետաքրքիր գաղափար, որ հանդիպում ենք Bianchini & Caponi-ի ամսագրերում՝ դա արտ-դեկո ոճի կահույքի վերածնունդն է, որը նպատակահարմար է օգտագործել ընդարձակ լոգասենյակների համար:
- Լոգասենյակի սիրտը միանշանակ լոգարանակոնքն է, որը 2018-ին նորաձև լոգասենյակի համար էքստրաժամանակակից լուսադիոդային տարբերակից մինչև դեկորատիվ բոհո ոճի ոտիկներով տարբերակներ է առաջ քաշում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել