Իսրայելի հրեա հասարակությունում կա ընդունված մոտեցում առ այն, որ կանայք պետք է տղամարդկանց հետ հավասարապես կիսեն ինչպես իրենց իրավունքները, այնպես էլ պարտականությունները։ Հարցի առնչությամբ Իսրայելի պաշտպանության բանակի Կենտրոնական արխիվը Կանանց միջազգային տոնին ընդառաջ հրապարակեց մի փաստաթուղթ, որտեղ Իսրայել պետության հիմնադիր Դավիթ Բեն Գուրիոնն արտահայտում է իր տեսակետը երկրի կառավարությունում կանանց մասնակցության հարցի վերաբերյալ։ Բեն Գուրիոնի նամակը, որը գրվել է Իսրայել պետության հիմնադրման նախաշեմին՝ 1948թ. մարտի 29-ին, հասցեագրված է հրեության տարբեր կազմակերպություններին ու կառույցներին, որտեղ նա կոչ էր անում Իսրայելի կառավարության կազմում ընդգրկել հրեա կանանց՝ համարելով նախարարարկան պաշտոններին կանանց նշանակումը պարտադիր հանգամանք։ Ըստ նրա՝ կառավարությունում կանանց մասնակցության ապահովման հարցը կարևոր է այն առումով, որ հրեա կանայք տղամարդկանց հետ հավասարապես կիսել են իրենց պարտականությունները հրեական պետականության հիմնադրման ողջ գործընթացում և հետևաբար պետք է ունենան հավասար ազատություն և իրավունքներ նաև Իսրայել պետությունում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: