Iravaban.net-ը գրում է.
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, հրապարակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավճիռը։
Սպանության համար մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Մեղադրողը միջնորդել էր հենց 20 տարվա ազատազրկման դատապարտել։
Հիշեցնենք, որ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով` ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու համար։
Նյութի աղբյուր՝ http://iravaban.net/183891.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել