ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսօրվանից, ՀՀ Առողջապահության նախարարի խոսքերով, ուժի մեջ է մտել դեղերի` դեղատոմսով դուրս գրման օրենքը․․․ Չեմ ուզում կրկին թվարկեմ օրենքի բացերը, bայց, դիտելով ՀՀ առողջապահության նախարարի այսօրվա ասուլիսը (տեսանյութը կցված է), հրավիրում եմ ձեր՝ քաղաքացիական հասարակության, օրինապահ մարմինների, ՀՀ կառավարության աշխատակիցների, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության և լրատվամիջոցների ուշադրությունը հետևյալ հարցին.

ԸՍՏ ՀՀ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ՝

Հոդված 68. Իրավական ակտերի պահանջների կատարումը

1. Անձինք ազատ են կատարել այն, ինչ արգելված չէ օրենքով կամ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում օրենսդրական այլ ակտերով, եթե դրա հետևանքով չեն խախտվի այլոց իրավունքները, ազատությունները, պատիվն ու բարի համբավը:
2. Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով: Պարտականությունների կատարման կարգը, պայմանները և ծավալը որոշում են օրենքով, իսկ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով: Անձինք կարող են ենթարկվել պատասխանատվության միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և չափով:
3. Անձը պարտավոր չէ կատարել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջները: Անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջների խախտման համար:

Այսինքն` որևէ ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԻ ՄՏԱԾԵՔ․․․ ԴԱ ՀԱԿԱՕՐԻՆԱԿԱՆ Է։

Հոդված 92. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

 1. Սույն օրենքի համաձայն` իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն: 
2. Իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտը կիրառելը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին, ազատություններին, արտոնություններին վերաբերող իրավական ակտերը սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակելը կամ դրանք չտրամադրելը կամ դրանց տրամադրմանը խոչընդոտելը, սահմանված կարգով ուժի մեջ մտած և գործող իրավական ակտի կատարմանը խոչընդոտելը կամ դրա կատարումն ապահովելու համար լիազորված պաշտոնատար անձի կողմից համապատասխան միջոցներ չիրականացնելն առաջացնում է օրենքով սահմանված վարչական, քրեական և կարգապահական պատասխանատվություն: 
3. Սույն օրենքի այլ պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Այսինքն` ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ, ՉԱՐԱՇԱՀԵԼՈՎ ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔԸ, ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է ՀԵՏևԵԼ ԴԵՌ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ և ՈՒԺԻ ՄԵՋ ՉՄՏԱԾ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆԸ։ 
ՍԱ ՀԱԿԱՕՐԻՆԱԿԱՆ Է։
ՍԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ Է․․․
ՍԱ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ (ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐԸ) ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ ԱՐԱՐՔ Է․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել