Ահա տեսեք. քաղաքի կենտրոնում, Աբովյան փողոցի վրա գտնվող Հին Երևանից դեռևս հրաշքով մնացած պատմական գեղեցիկ շենքի ֆասադը և դրա հետ մեկտեղ էլ մայթի ուղիղ կեսը փակվել է այսպիսի «բուդկայով», իսկ դրա ներսում՝ «Բաստուրմա» անվանումով արագ սննդի սովորական կետ է: Կոնկրետ այս մի շինությունը՝ դեռևս 19-րդ դարի վերջին հիմնադրված վաճառական Գևորգ Խանզադյանի առանձնատունն է եղել, որտեղ գործել է Հին Երևանում ամենաճանաչված կտորեղենի ու գալանտերեայի ապրանքների «Սաքսոնական» խանութը:
Ի դեպ, այսպիսի թվով երեք «բուդկաներ» կարելի է տեսնել նաև Թումանյան փողոցում՝ «Թուֆենկյան» շենքի մոտակայքում, որոնք նույնպես փակում են հին շենքերի ֆասադները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1605053106275882&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել