Պետք է խոստովանեմ, որ ավելի անհեթեթ ու ավելի ցինիկաբարո վարվող քարոզարշավ և այդ քարոզարշավի շրջանակներում դրսևորվող դատապարտելի վարք՝ քաղաքական գործիչների կողմից երբեք չեմ տեսել:
Ցինիզմի ու հղփացածության տեսակետից ՀՀԿ-ն անգերզանցելի «բարձրունքներում» է, իսկ ՀՀԿ-ականները չեն խորշում պարբերաբար ժողովրդի առնվազն զգալի հատվածի վրա հոխորտալուց: Վերցնենք նույն Շարմազանովի օրինակը, ով, լինելով ԱԺ փոխնախագահ և ՀՀԿ մամլո խոսնակ, այնուամենայնիվ իրեն թույլ է տալիս մուննաթ գալ Տարոն Մարգարանի ունեցվածքի անհասկանալի մեծության վերաբերյալ հարցերից, թե բա ի՞նչ եք կպել մարդու հարստությունից: Բա պարոն Շարմազանով ջան, օրինակ ինձ էլ է հետաքրքիր, թե այդ ինչպե՞ս կարելի է Հայաստանում մի քանի տարվա մեջ միլիոնավոր դոլարներ աշխատել և դա այն դեպքում, երբ քաղաքապետի պաշտոն զբաղեցնելիս չի թույլատրվում բիզնեսով զբաղվել, եթե չեմ սխալվում․․․
Ավելի լա՞վը չի ընդդիմությունը, որի տարբեր բևեռներ մեկ իրար հետ են գզվռտվում, մեկ շեղվում են իշխանության ներկայացուցիչների վրա, ընդ որում, չխորշելով անձնական վիրավորանքների հարթությունը հատելուց: Այս առումով էլ հատկանշական է ՀԱԿԿ-ական Արամ Մանուկյանի ակնարկը, թե ինքը լկտիներին չի պատասխնում, որը նա արել էր, երբ լրագրողը հարցրել էր, թե ինչպե՞ս նա կմեկնաբանի Աշոտյանի արած համեմատությունը Պուգաչովայի և Տեր-Պետրոսյանի միջև: Հարգելի պարոն Մանուկյան, իհարկե կարելի է մի կողմ դնել այն հանգամանքը, որ հենց Ձեր կողմնակիցներն են հաճախ ամենալկտի արտահայտություններն ու վարքը ցույց տալիս այլ ուժերի ու դրանց ներկայացուցիչների նկատմամբ, բայց բացատրեք խնդրեմ ինձ՝ բնավ էլ ոչ աշոտյանամոլիս, թե ի՞նչ լկտիություն կա նրա մեջ, երբ մի քաղաքական գործիչը մյուս քաղաքական գործչի «բեմային ակտիվության» առանձնահատկությունները համեմատում է ռուսական էստրադայի դիվայի բեմային ակտիվության առանձնահատկությունների հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=125284807666167&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել