Երեւանի ավագանու նախընտրական շրջանը մոտենում է վերջնագծին:
Որոշ քաղաքական ուժեր այս ընթացքում ինքնակամ պատռեցին իրենց դիմակը, հերթական անգամ փորձելով խաղեր տալ, ամենաընդդիմադիրներից ավելի ընդդիմադիր ներկայանալ, իշխանությանը հայհոյել, երեւանցու հաշվին իրենց քաղաքական չեղած կամ վարկաբեկված կշիռը բաձրացնել, ճոռոմաբանել, հայհոյել, բամբասել, այլ ուժերի ոտնահարել եւ իրենց չարած գործերը փառաբանել: Ոչ ոք իրավունք չունի խաբել մայրաքաղաքի բնակչին: Ոսկե սարեր են խոստանում ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, որոնց ավագանիներն անցած չորս տարիներին բառացիորեն անգործության էին մատնվել: ԲՀԿ-ի ներկայացուցիչները, Երեւանի ավագանիում լինելով բավականին լուրջ թվով ներկայացված, այդպես էլ ոչ մի հոդաբաշխ միտք կամ խոսք չասացին, ոչ մի կոնկրետ գործ չարեցին, իսկ քարոզարշավի այս օրերին նրանցից ոչ մեկը չկարողացավ ներկայացնել անցած չորս տարիների իրենց կատարածը, չկարողացան, որովհետեւ ոչինչ էլ չեն: Իսկ ՀԱԿ-ի ավագանին ընդհանրապես «լայաղ» չարեց անցած ժամանակաշրջանում մասնակցել Երեւանի կառավարման գործին: Հիմա ակտիվացել են այնպես, կարծես նախագահական կամ խորհրդարանական ընտորությունների են գնում: Դե որ այդքան ուժ ունեիք, փետրվարին նույնքան ակտիվ լինեիք: Ընդդեմ դիրքերից խոսելն ամենահեշտն է, որովհետեւ, նախ` գործ անողը միշտ էլ խոցելի է, ցանկացած իշխանություն միշտ էլ խոցելի է, անգամ անթերի աշխատանքի դեպքում, քանի որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, որ դժգոհ կլինեն, գտնվեն մարդիկ, ում այս կամ հարցը դեռ լուծված չէ: Պատասխանատվություն չունեցողները կարող են խոստումներ շռայլել, քննադատել, իրենց արածը ոչ ոք չի տեսել, քանի որ ոչինչ չեն արել: Բայց խաղալ մարդկանց զգացմունքների հետ՝ նախապես իմանալով, որ խաբում ես, լավ չէ, ազնիվ չէ, հարգելի ընդդիմադիր, ընդդիմադիր ձեւացող եւ ընդդիմադիր խաղեր տվող ուժեր: Միակ գործ արած եւ աշխատող ուժն այս դեպքում եւս մնում է Տարոն Մարգարյանը ՀՀԿ ավագանու փորձառու ցուցակով, որը չի խաբում, չի կեղծում, չի վատաբանում, քանի որ պարապ չէ այլոց նման, այլ գործում է եւ զբաղված է Երեւանը շենացնելով եւ ոչ թե նստել է ձեռքերը ծալած եւ հիմա է հանկարծ հասկացել, որ Երեւանը գործերի կարիք ունի: Այո, իշխանությանը հարկավոր է բարեկեցիկ, ապահովված եւ երջանիկ քաղաքացի, եւ ոչ ոք թող չփորձի զբաղվել բառերի մանիպուլյացիայով, քանի որ անցողիկ են բառերը, եւ մնայուն են գործերը: Իսկ եթե ոմանց համար խոսքն ու գործը գոյություն ունեն իրարից անկախ, դա արդեն այդ ոմանց խնդիրն է, երեւանցին արդեն գիտե, թե ով է տարիներ շարունակ միայն խոսում, եւ ով է զբաղված իրական, ամենօրյա եւ արարող գործով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/margarit.yesayan/posts/513814505347484
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել