«Նռան հատիկ» հեռուստասերիալի դերասաններից շատերը, պարզվում է, իրական կյանքում էլ մտերիմ մարդիկ են միմյանց համար: Նրանք կադրից դուրս շփվում ու ժամանակ են անցկացնում իրար հետ: Իսկ ոմանց համար էլ մտերմությունը տեղափոխվել է բոլորովին այլ հարթակ, ինչպես, օրինակ, Ռոզա Ֆիլբերգի ու Մովսես Երեմյանի պարագայում է:
Չար լեզուներն ասում են, որ նրանց, բացի ընկերական հարաբերություններից, կապում են նաև ռոմանտիկ զգացմունքները: Եթե անգամ սա զուտ հերյուրանք է ու ֆանտազիայի ժանրից, ապա ժողովրդական մի լավ խոսք կա, ասում է՝ առանց ծխի կրակ չի լինում։ Երևի սա հենց այդ դեպքն է, որովհետև հենց այնպես ոչ ոքի ոչինչ չեն վերագրում, առավել ևս՝ սիրավեպ, մանավանդ որ Մովսեսն արդեն վաղուց լքել է ամուրիների շարքը:
Ի՞նչ իմաստ ունի դատարկ ենթադրություններ անելու ու դրանով իսկ զույգերի միջև անախորժությունների պատճառ դառնալու: Ճիշտ է, Մովսեսն ու նրա կինը՝ Աննան, փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ կարգին է, ու նրանք շատ երջանիկ են, բայց դա էլ խաբկանքի տավորություն է թողել, առավել ևս, որ վերջերս զույգը սկսել է հաճախ վիճել ու պատճառն «անմեղ հրեշտակն» է: Ու չնայած շրջանառվող խոսակցություններին՝ նրանց անմիջական ու ինտրիգային հարաբերությունները շարունակվում են ոչ միայն կադրում է, այլև՝ կադրից դուրս: