Ավագանու ընտրություններին ոչ մի կուսակցություն էլ չի հաղթելու, համենայն դեպս, չի հաղթելու կուսակցություն լինելու շնորհիվ: Այս ընտրություններում ավելի քան երբևէ հաղթելու է փողը: Այլ կերպ ասած՝ ով ավելի շատ ընտրակաշառք բաժանի, նա էլ կհաղթի, որովհետև առաջադրված կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքի ընդհանրացված տեսքը հետևյալն է․
ՀՀԿ - թշնամիներ
ԲՀԿ - թշնամիներ, որոնք կամ իրոք, կամ էլ շինծու թշնամացել են վերոնշյալ թշնամիների հետ
Բարև, Երևան - Րաֆֆի, բադասխան ես տալու հիասթափեցնելու համար
ՀԱԿ - մանր ու նեղացած թշնամիներ
ՀՅԴ - ծեր թշնամիներ, որոնք նախընտրական շրջանի ավարտից հետո մոռանում են, որ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն թշնամիներ էին, կարևորը իշխանություն ունենան
ՕԵԿ - ԱԽՔ/ջեմ-մուրաբա-խտացրած կաթ
Առաքելություն - էդ ինչի՞ հետ են ուտում
Ու ստեղծված իրավիճակում մնում է կամ ընդհանրապես չմասնակցել ընտրություններին, կամ էլ սպասել, թե վերոնշյալներից որ մեկը ավելի շատ Չարենցի, Թումանյանի, Իսահակյանի կամ էլ Սարյանի․․․ ոգով կհամակվի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=123365901191391&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել