Iravaban.net-ը գրում է.
Պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենաներով ժամանող անձանցից ՀՀ սահմանին գանձվող 14000-24000 դրամ գումարների խնդրի վերաբերյալ: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերը հիշատակված գումարները ձևավորվում են հետևյալ վճարներից.
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի համաձայն` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար գանձվում է յուրաքանչյուր մուտքի համար վճար` թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար` 10000 դրամ տասնհինգ օրվա համար (20000 դրամ 30 օրվա համար),
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի համաձայն` այլ պետություններում հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող՝ նախատեսված մինչև 10 մարդ (ներառյալ` վարորդը) մարդատար ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի (նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում) արտանետման դիմաց գանձվում է 3750 դրամ:
Բանկային միջնորդավճարներ` 200 դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։