Իսրայելի պաշտպանության բանակը գաղտնազերծել է ռազմական հետախուզության 3060 կոդավորումով կամ այլ կերպ`«Սգուլա» անվանումը կրող ստորաբաժանման գործունեության մասին տեղեկատվությունը։ Ստորաբաժանումը նախատեսված է տեղանքում հրամանատարությանն օպերատիվ հետախուզական տեղեկատվության փոխանցման միջոցների արագ մշակման համար։ Ստորաբաժանումը համագործակցում է հետազոտական ինստիտուտների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներգրավված առաջատար մասնավոր կազմակերպությունների հետ։ Ստորաբաժանման անձնակազմը (զինվորներ և սպաներ) աշխատում է տեքստային, վիզուալ և ձայնային բնույթի տեղեկատվության հետ, որը ստացվում է տարբեր աղբյուրներից` ԱԹՍ-եր, լսողական համակարգեր, դաշտային գործակալներ և այլք։ Ստորաբաժանման հիմնական կազմը 400 հոգի է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: