Նախապատմական ժամանակներ ասելով` հասկանում ենք այն ժամանակաշրջանը, երբ մարդիկ արձանագրություններ դեռ չէին թողնում (մոտավորապես մինչև մ.թ.ա. 4-րդ դարը ընկած ժամանակահատվածը): Հնագույն ժամանակների մասին մեր ունեցած պատկերացումները հիմնականում որոշվում են հիշատակություններով: Դրանք գրվում էին ինչ-որ մեկի հարաբերականորեն չեզոք դիրքերից: Հնագույն մշակույթներից որոշները ոչնչացվել են, մոռացվել կամ էլ պարզապես բաց են թողնվել այդ հիշատակություններից: Անհասկանալի շինությունների, մարդկանց կողմից կառուցված հրաշալիքների և հնագիտական գտածոների առկայությունը ավելի ու ավելի շատ հնագետների է ստիպում հավատալ, որ ժամանակին գոյություն են ունեցել ինչ-որ բարձր զարգացվածություն ունեցող քաղաքակրթություններ: Հնագույն ժամանակների վկայությունների մեծ մասը ոչնչացվել են հսկա գրադարանների ավերման ընթացքում: Ստորև ներկայացված առեղծվածները այդ քաղաքակրթությունների գոյության մնացորդներն են:
10. Հնագույն սարքեր
Հնագույն ժամանակներում գիտելիքները եղել են ավելի ճշգրիտ և զարգացած, քան մենք կարծում ենք: Պեղվել և հայտնաբերվել են բազմաթիվ գործիքներ՝ սկսած մարտկոցից մինչև պլանիսֆեր: Երկու ամենակարևոր գտածոներից են Նիմրուդի ոսպնյակները և Անտիկիտերյան մեխանիզմը: 3000 տարվա հնություն ունեցող Նիմրուդի ոսպնյակները հայտնաբերվել են Իրաքի Նիմրուդ անվանվող տեղանքում: Որոշ փորձագետներ գտնում են, որ սրանք Բաբելոնում օգտագործված հնագույն հեռադիտակի մասեր են: Եվ Անտիկիտերյան մեխանիզմը (մ.թ.ա. 200թ.) ստեղծվել է արևի, լուսնի և մոլորակների շարժումը հաշվարկելու ու աստղագիտական իրադարձությունները կանխատեսելու համար: Դժբախտաբար, մենք միայն կարող են ենթադրել այս սարքերի մեծամասնության ստեղծման պատմության և կիրառման մասին:
9. Ռամա կայսրություն
Հնդկաստանի հնագույն պատմությունը տեղի ունեցած պատերազմներից և հարձակումներից հետո մեծամասամբ պահպանվել է: Երկար ժամանակ կարծում էին, որ Հնդկաստանի պատմությունը սկսում է մ.թ.ա. 500 թվականից: Սակայն անցյալ դարի հնագիտական պեղումները հնդկական քաղաքակրթության ծագումը հեռացրին հազարավոր տարիներով: Հնդկական հարթավայրում հայտնաբերվեցին Հարապպա և Մոհենջո Դարո քաղաքները: Քաղաքները այնքան բարդ կազմություն ունեն, որ հնագետները ենթադրում են, որ դրանք մինչև շինարարության սկիզբը նախապես պլանավորվել են: Հարապպայի մշակույթը նույնպես գաղտնիք է մնում: Նրա ծագումը և ավերումը հնարավոր չէ բացատրել, լեզուն և գիրը անհասկանալի են: Բացի այդ, շինությունների միջև չկա որևէ դասային տարբերություն, չկան տաճարներ և կրոնական կառույցներ: Ոչ մի այլ մշակույթ, բացի Եգիպտոսի և Միջագետքի մշակույթներից, պլանավորման և զարգացվածության այսպիսի բարձր մակարդակ չի ունեցել:
8. Լունմեն քարանձավները
Լունմենի 24 քարանձավների ստեղծումը անբացատրելի առեղծված է, այդ պատճառով չինացիների կողմից այն անվանվում է «աշխարհի իններորդ հրաշալիք»: Քարանձավները հայտնաբերվել են 1992 թվականին, սակայն ոչ մի հիշատակություն գոյություն չունի կատարված աշխատանքի և տոննաներով քարերի տեղափոխության մասին: Քարերը կտրել են հատուկ ձևով, որի հետևանքով պատերի վրա մնացել են հետքեր: Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ այդ հետքերը ինչ-որ բան են խորհրդանշում: Այս հետքերը նման են մ.թ.ա. 500-800 թվականներին հայտնաբերված խեցեղենի նախշազարդերին: Կա ենթադրություն, որ յոթ քարանձավներից յուրաքանչյուրը խորհրդանշում է Մեծ Արջի համաստեղության յոթ աստղերը:
7. Նան Մադոլ
Նան Մադոլը հնագույն քաղաք է, որը գտնվում է Միկրոնեզիայի Պոնպեյ կղզու մոտակայքում: Այն կառուցվել է կորալյան խութերի վրա՝հիմնականում հսկա բազալտի քարերով, որոնցից որոշները կշռել են 50 տոննա: Քաղաքի հիմքում ընկած են բազմաթիվ անցուղիներ, որոնք միմյանց միացած են տարբեր թունելներով: Քարերի մեծությունը համեմատում են Չինական մեծ պարսպի և եգիպտական բուրգերի քարերի հետ, ընդ որում, օրինակ, եգիպտական բուրգերում քարերը կշռում են միջինում 3 տոննա: Քաղաքը կառուցողի և կառուցման նպատակների մասին ոչ մի հիշատակություն գոյություն չունի: Ռադիոածխային հետազոտությունը ցույց է տալիս, որ կառույցը մ.թ.ա. 200 թվականի հնություն ունի: Բազալտե քարերի ծագումը նույնպես անհայտ է. չէ՞ որ պետք է ինչ-որ եղանակով այդ հսկա քարերը տեղափոխվեին և տեղադրվեին: Հնագետների կողմից գտած մարդկային ոսկորները ցույց են տալիս, որ նրանք ավելի մեծ են, քան այսօր Միկրոնեզիայի տարածաշրջանում բնակվող մարդկանց ոսկորները:
6. Քարեդարյա թունելներ
Շոտլանդիայից Թուրքիա ընկած հատվածում` նեոլիթյան բազմաթիվ բնակավայրերի տակ, հնագետները հայտնաբերել են ստորգետնյա թունելների ցանց: Այն Բավարիայում ունի մոտ 700 մետր երկարություն, 350 մետր՝ Ավստրիայում, և չբացահայտված հատվածներ դեռ կան: Թունելները պահպանվել են շուրջ 12.000 տարի և օգտագործվել են վտանգից փախչելու, ինչպես նաև տեղափոխվելու համար: Այստեղ նաև կարելի է գտնել սենյակներ, պահեստներ և նստատեղեր:
5. Պումա Պունկու և Տիուանակու
Պումա Պունկուն Հարավային Ամերիկայում գտնվող վաղ-ինկյան քաղաք Տիուանակուի չորս հատվածներից մեկն է: Մեգալիթյան կառույցների տարիքի մասին եղած տվյալները շատ հակասական են, քանի որ մինչև նրանց հայտնաբերվելը, այս ավերակները բազմիցս գողացվել են, քանդվել և ավերվել են: Հնագետները ասում են, որ մինչ պեղումների սկիզբը, ավերակները չափից դուրս շատ աղտոտված են եղել: Ենթադրում են, որ Պումա Պունկուն 15.000 տարվա հնություն ունի և ավելի հին է, քան Եգիպտական բուրգերը: Նույնիսկ ինկերը չգիտեին քաղաքի պատմությունը: Քաղաքը ունի ոռոգման համակարգ, կոյուղագծեր և ջրամատակարարող սարքեր: Քանի որ քաղաքի բնակիչները չեն թողել ոչ մի արձանագրություն, քաղաքի կառուցման մեթոդները և ընթացքը դեռևս առեղծված են մնում:
4. Մետաղական սեղմաններ
Շարունակելով Պումպա Պունկուի առեղծվածը՝ նշենք, որ այստեղ, ինչպես նաև Կորիկանչայում, Յուրոկ Ռումիում և Հին Եգիպտոսում հսկա շինությունների կառուցման համար օգտագործել են մետաղական սեղմաններ: Սեղմանների համար նախատեսված անցքերը մինչև օրս կարելի է տեսնել այդ շինությունների վրա: Սկզբում հնագետները կարծում էին, թե սեղմանները նախատեսված անցքերի մեջ ուղղակի են տեղադրվել, բայց հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում այդ անցքերի մեջ լցվել են հալեցված մետաղներ: Սա նշանակում է, որ այդ քաղաքակրթությունները պետք է ունենային մետաղներ հալեցնող շարժական վառարաններ: Մետաղները կարող են հալվել միայն շատ բարձր ջերմաստիճանում, իսկ մեզ հայտնի տվյալներով հնագույն ժամանակաշրջանում չէին կարող այդպիսի ջերմաստիճան ստանալ: Գաղտնիք է նաև այն, թե ինչու է այդ տեխնոլոգիան, ինչպես նաև ճարտարապետական այդպիսի մեթոդը անհետացել դարերի ընթացքում:
3. Բաալբեքի գաղտնիքը
Լիբանանի Բաալբեքի հնագիտական հատվածում են գտնվում աշխարհում ամենից լավ պահպանված հռոմեական ավերակները: Հնագույն ժամանակներում այս տաճարը անվանվել է Հելիոպոլիս. տաճարի ավերակները մինչև օրս զարմանք են առաջացնում: Այս տարածքը առեղծվածային են դարձնում մեգալիթյան քարերը, որոնց վրա էլ հռոմեացիները սկսել են տաճարի շինարարությունը: Այդ քարերից յուրաքանչյուրը կշռում է ավելի քան 1200 տոննա: Որոշ հնագետներ գտնում են, որ տարածքը ունի շուրջ 9000 տարվա պատմություն, այստեղ հայտնաբերվել են միջին բրոնզեդարյան և վաղբրոնզեդարյան գտածոներ: Առեղծված է մնում, թե ինչպես են այդքան մեծ ծանրություն ունեցող քարերը տեղափոխվել. փորձագետները նշում են, որ այդ ծանրությունը բարձրացնող որևէ տեխնոլոգիա առայսօր հայտնի չէ:
2. Գիզա սարահարթ
Հին Եգիպտոսի առեղծվածների մասին բազմաթիվ գրքեր են գրվել: Հնագետները գտնում են, որ բուրգերը չափից դուրս ճշգրիտ են կառուցվել` միայն փարավոնի մասունքները պահպանելու համար: Ապացուցված է, որ Սֆինքսի քայքայումը կապված է անձրևների հետ, որոնք տեղացել են մինչ տարածքի անապատեցումը: Սֆինքսը ունի 7000-9000 տարվա հնություն և գուցե դրանից էլ ավելի հին է: Եգիպտական քաղաքակրթությունը մ.թ.ա երրորդ հազարամյակում հանկարծակի սկսել է ծաղկում ապրել: Սրա պատճառով էլ շատ փորձագետներ ենթադրում են, որ եգիպտացիներին այդ ընթացքում առաջնորդել են ինչ-որ անհայտ քաղաքակրթության սերունդներ:
1. Գոբլեկի Տեպե
Գոբլեկի Տեպեն մեր ժամանակների ամենանշանակալի հնագիտական հայտնագործություններից է, այն հայտնաբերվել է հարավ-արևելյան Թուրքիայում և թվագրվում է վերջին սառցե դարաշրջանին (12.000 տարի առաջ): Խեցեգործություն, գրություններ, անիվներ, մետաղագործություն. այս կառույցը ցույց է տալիս ճշգրտության և բարդության այնպիսի աստիճան, որը հատուկ չէ պալեոլիթյան քաղաքակրթություններին: Այս տաճարը կազմված է 20 շրջանաձև շինություններից և 5,4 մետր բարձրություն ունեցող փորագրված սյուներից, որոնցից յուրաքանչյուրը ունի 15 տոննա զանգված: Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել, թե ով կամ ինչու է կառուցել Գոբլեկի Տեպեն. գուցե նրանք են եղել առաջին քաղաքակրթություններից մեկը...