Այսօր ադրբեջանական լրատվական կայքերից մեկում տեղ է գտել Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան հարաբերությունները վերլուծող ծավալուն մի հրապարակում։ Չնայած հայ-իրանական հարաբերությունների խաթարման ուղղությամբ ներդրած բազմաթիվ ջանքերին, ադրբեջանցիներն իրենց այլևս անզոր են զգում։ Մեջբերում եմ հրապարակումից․
«Իրականում Իրանի և Հայաստանի սերտ հարաբերություններն այլևս քննարկման թեմա չեն։ Նույնիսկ բանը հասել է այնտեղ, որ սկսել է բացահայտորեն դրսևորվել Իրանի որոշ շրջանակների՝ երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման նպատակի քողի տակ միջուկային և հրթիռային ծրագրերի առչնչությամբ կիրառվող պատժամիջոցներից խուսափելու, նույնիսկ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ճնշումներ բանեցնելու հարցերում Հայաստանի և հայկական լոբբիի հնարավորություններից օգտվելու ցանկությունը։
Հայաստանում Իրանի դեսպան Ս. Ք. Սաջադիի՝ Արևելյան և Արևմտյան Ատրպատականներ, Արդաբիլ և Գիլան նահանգներ կատարած այցերը, նահանգապետերի և տեղի արդյունաբերության, առևտրի և հանքարդյունաբերության պալատներներում զանազան հանդիպումներ անցկացնելը, ինչպես նաև Արևելյան Ատրպատական նահանգի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության զարգացման ուղիների ուսումնասիրության թեմայով նոյեմբերի 12-ին Թավրիզ քաղաքում հավաք կազմակերպելը հենց նշված նպատակի իրականացման համար ձեռնարկված քայլերից մեկն է։
Այս իրողությունների արդյունքն այն է, որ իրանական «Ղանուն» օրաթերթը Իրանի և Հայաստանի միջև փոխհարաբերությունները և համագործակցությունը ներկայացնում է որպես քաղաքակրթությունների և կրոնների գեղեցիկ երկխոսության օրինակ»