Խոշոր հաշվով չունենալով ուղղակի մասնակցություն և քաղաքական շահեր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հռչակելու նախագահ Թրամփի հայտարարությունից և դրանից բխող տարածաշրջանային և միջազգային խմորումներում` Հայաստանը կարող էր առայժմ սահմանափակվել` հետևելով դեպքերի զարգացումներին, իսկ անհրաժեշտության դեպքում` ոչ պաշտոնական դիրքորոշում հայտնել կամ միգուցե չհայտնել հարցի վերաբերյալ. Դա կարևոր նշանակություն ուներ նախ վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերություններում նկատվող երկկողմ երկխոսության աշխուժացման և այդ գործընթացը չխոչընդոտելու առումով. Նշեմ նաև, որ Ադրբեջանը կարծեք թե առավել զգուշավոր և սպասողական դիրքորոշում է որդեգրել, չնայած Անկարայի հակաիսրայելական ընդգծված դիրքորոշման արտահայտմանը.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: