Ելնելով դպրոցներում տիրող իրավիճակներից` այն է՝ բարձիթողի վիճակ, բազմաթիվ լկտի անչափահաս աղջիկների տղայական ռազբոռկեք, ոչ պատշաճ հագուկապ և խոսելաձև և շատ ու շատ այլ անընդունելի բաներ, կխնդրեի պրն. Աշոտյանին նախ շուտափույթ դպրոցներում մտցնել խստացված կարգապահական ռեժիմ, հետևողական ստուգումներ անցակցնել դպրոցներում, ինչու չէ մտցնել «Էթիկայի և վարվեցեղության կանոններ» առարկա: Ցանկացած աշակերտի՝ դպրոցի դասաժամերի ու դպրոցի շրջակայքերում կատարվող նմանատիպ ռազբոռկեքի լինելու դեպքում տալ նկատողություն, խիստ նկատողություն, այնուհետև աշխատանքից ազատում տվյալ դպրոցի տնօրենին: Նման խիստ պահանջների դեպքում համոզված եմ, որ դպրոցի տնօրենները կսկսեն հետևել իրենց դպրոցի աշակերտների եթե ոչ կրթական որակին, գոնե մարդկային վարվելակերպին: Իսկ եթե ի վիճակի չեն լինի կամ էլ ռիսկ չեն անի հարուստի երեխայի վրա խոսել, դաստիարակել, թող ինքնակամ դուրս գան աշխատանքից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել