Ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումով նոր հեռանկարներ կարող են բացվել Հայաստանի անվտանգության ոլորտում և մասնավորապես՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում։ Անհրաժեշտ է հստակեցնել, որ Եվրոպան վաղուց արդեն անմիջական մասնակցություն ունի արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի։ Սակայն միաժամանակ չպետք է գերագնահատել ԵՄ-ի հետ համապարփակ համաձայնագրից բխող անվտանգային բաղադրիչը և դրա նշանակությունը արցախյան հակամարտության կարգավորման հարցում, որն, ի վերջո, խոշոր հաշվով տեղավորվելու է արցախյան բանակցային գործընթացի համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տրամաբանության շրջանակներում և, թերևս, ոչ ավելին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: