Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրման համատեքստում դեռևս հարաբերական է, եթե չասենք` անորոշ վիճակում է շարունակում մնալ այն հարցադրումը, թե հարցի քաղաքական տեսանկյունից որքանով կյանքի կկոչվեն համաձայնագրով նախատեսվող ձևակերպումները, կառաջանա՞ն քաղաքական և այլ բնույթի հակասություններ, թե՞ ոչ։ Քանի որ մի բան է փաստաթղթում տեղ գտած իրավական ուժ ունեցող սահմանումները, լրիվ այլ բան դրանց կյանքի կոչման իրատեսությունը և հնարավորությունը։ Ավելին՝ այս համաձայնագրի ստորագրմամբ տրվում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների` համապարփակ գործակցության որակապես նոր փուլի մեկնարկը, որը տրամաբանորեն ենթադրում է հետագա տարիների կտրվածքով զարգացման հեռանկարներ։ Այս տեսանկյունից հարց է առաջանում` ՀՀ-ԵՄ գործակցային այս նոր ձևաչափը քաղաքական առումով զարգացման ու խորացման ինչ հնարավորություններ կունենա` զուգահեռաբար չհակասելով ինտեգրացիոն այլ գործընթացներին ու հայ-ռուսական հարաբերություններին։ Ասել է, թե՝ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում որն է այն գինը, որի դիմաց ստորագրվում է սույն համաձայնագիրը` վերջինիս ստորագրումից բխող ողջ իրավաքաղաքական, տնտեսական հարցերի փաթեթով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել