Հարգելի ՀՀ ԿԳ նախարար պրն. Աշոտյան, խոսում էիք հակակոռուպցիայից, ակնարկում, որ կրթական ոլորտում Ձեզ «յանմ» հաջողվում է դրական ընթացք, առաջխաղացում մտցնել հակակոռուպցիայի հետ կապված, բայց ես ոնց հետևություն եմ անում, Դուք դա հասկանում եք կոռուպցիայի առաջխաղացումով:
Պահանջում եմ, որպեսզի բացատրություն տաք որպես տվյալ ոլորտի առաջին պատասխանատու, թե ինչու են Հյուսիսային համալսարանի մի խումբ աշխատակիցների արձակուրդային չտալու համար հեռացնում աշխատանքից: Թե այդ ինչպե՞ս է, որ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը առանց վախի զգացումի հնարամիտ լուծում գտնում խնայողություն կատարելու համար և որպեսզի իր աշխատակիցներին ամառային արձակուրդներին ավելորդ գումար չվճարի, հունիս ամսին մարդկանց հեռացնում է աշխատանքից, իսկ երբ սկսվում է ուսումնական շրջանը, սեպտեմբերից կրկին գրանցում է որպես աշխատողներ:
Եթե պետք է, փաստաթղթեր էլ կարող եմ ներկայացնել, եթե հաստատ խնդրին լուծում տալու ցանկություն կունենաք: Չնայած ինչպես իմ նախորդ գրառումներից հասկացա, Դուք ի վիճակի չեք անգամ Ձեր ոլորտում խնդիր լուծել և տարբեր հնարքներով խուսափում եք պատասխան տալուց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել