Բազմաթիվ առասպելներ կան ջութակահարների մասին, որոնք բարձր նվաճումների հասնելու համար, իբր թե, վաճառել են իրենց հոգիները դիվային ուժերին...
Հիշենք թեկուզ մեծագույն ջութակահար-վիրտուոզ Նիկոլո Պագանինիին...որը չորս լարերի վրա երեք օկտավայում միաժամանակ կարող էր նվագել... Նույնիսկ այսօր նման վարպետությամբ կարող են պարծենալ եզակի ջութակահարներ...
Պատմում են՝ երբ նա կատարել է իր սքանչելի պասաժները (ստեղծագործության արագ և դժվար հատվածներ), հանդիսատեսը արտասվել է... Նրա հայտնի ստեղծագործություններից մեկը կոչվում էր «Le Streghe» - «Վհուկների պարը»: Մարդիկ ենթադրում էին, որ ջութակի վրա կատարման բացառիկ, ոչ սովորական տեխնիկային տիրապետելու նրա շնորհքը սատանայից էր...

 Ես այդպես չեմ կարծում... Շատ-շատ են նաև հակառակ լեգենդները, ուր պատմվում է ջութակի հնչյունների աստվածային ծագման ու այն մասին, թե ինչպես դրանք ջութակահարին դարձնում են անմահ....

Չէէ՜... Չկռահեցիք...)))) Պագանինիի մասին չեմ պատմելու այսօր ...)))
Պիտի ներկայացնեմ գուցե շատերին անծանոթ (իհարկե ոչ երաժշտագետներին) հիասքանչ Ժինետտ Նեվյոյին...

Ժինետտ Նեվյո... Ֆրանսիացի հայտնի ջութակահարուհի... 1935թ. նա ձեռք բերեց համաշխարհային ճանաչում... Չնայած վաղաժամ ողբերգական մահվան՝ նա հասցրեց մտնել երաժշտության պատմության ՈՍԿԵ ՖՈՆԴ....


Ժինետտը կատարյալ էր տիրապետում գործիքին.....

Նրա նվագի մեջ տրամադրության լայն պալիտրա կա՝ ընդունակ փոխանցելու հոգու ամենանուրբ ապրումները՝ շշուկից մինչև ճիչ...մերթ՝ քնքուշ, մերթ՝ լալկան...աղերսող...կանչող... մեկ մոլեգնած դեպի վեր ճախրող... Համոզմունք, համոզվածություն կա, որը փոխանցվում է լսողին....բացառիկ գեղեցկության են նրա հնչյունները, հնչերանգները՝ մաքուր... Նրբագույն վիբրատո (երաժշտական հնչյունի ձայնի բարձրության, տեմբրի, ուժգնության պարբերական փոփոխություն), որը կարծես կա և միևնույն ժամանակ չկա... Անկրկնելի ոճի զգացողություն: Մեղմ, քնքուշ, մտերմիկ ապրումներ, որոնք պարզապես գերում են իրենց գեղեցկությամբ... Նրա «Ջութակը» լի է անբացատրելի տխրությամբ... Ասես արտասվում է, տրտնջում, բողոքոււմ, սակայն ազնիվ ... ազնվական տրտմությամբ... Թերևս, ո՞վ գիտի, միգուցե կանխազգացում էր... Ջութակը կարծես ապրում, զգում, կանխազգում և սահմաններն էր գծում իր Տիրուհու ողբերգական ճակատագիրի...

....1949թ. եղբոր հետ Ամերիկա հյուրախաղերի մեկնելիս ինքնաթիռը ենթարկվում է աղետի... Նա երեսուն տարեկան էր (ի դեպ, նույն ինքնաթիռում էր նաև Մարսել Սերդանը՝ Էդիտ Պիաֆի մեծ սերը)...

Նրա Ստրադիվարիուս (նա իր հետ միշտ երկու ջութակ էր վերցնում՝ Ստրադիվարիուս և Գվադանինի) ջութակի բեկորները հայտնաբերեցին ինքնաթիռի կործանման վայրում... Պատմում են իբր երբ գտել են Ժինետտի մարմինը .... «նա իր գրկի մեջ ամուր սեղմել էր ջութակը...» (հնարավոր է սա ռոմանտիկ...միստիկ հորինվածք է):
Ժինետտ Նեվյո... Ճանաչեք այս հիասքանչ երաժշտի նրբագեղ...պոետիկ, ազնվական նվագը, որը անմահացրեց նրան:
Էդիտ Պիաֆն ասում էր նրա մասին. «Ես 1000 մղոն կանցնեմ միայն նրա համար, որ լսեմ մեծն Ժինետտին»:
Ձեզ հարկավոր չէ կտրել 1000 մղոն... Ժինետտի նվագը լսելու համար...))) Ահա, խնդրեմ, նա է մոտեցել Ձեզ...
Կարծում եմ՝ շատերիդ համար գեղեցիկ բացահայտում կլինի...)))                                 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել