Որքան էլ որ տարօրինակ հնչի, դժվար է հավատալ, որ ՌԴ ՊՆ հովանու ներքո գործող պետական «Զվեզդա» հեռուստաալիքի հեռարձակած հակահայկական բնույթի տեսանյութը շփոթմունք է և լրագրողական-մասնագիտական ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանք։ Կա՛մ այս քայլը տեղավորվում է Հայաստանի ուղղությամբ ՌԴ արտաքին քաղաքականության ընթացիկ տրամաբանությունում որպես մտրակի ու բլիթի դիվանագիտություն (հարցն ակտուալ է արցախյան բանակցային գործընթացի ակտիվացման և Հայաստան-ԵՄ համաձայնագրի նախաստորագրման փուլի համատեքստում), կա՛մ սա կարող էր պայմանավորված լինել ՌԴ պաշտպանական գերատեսչությունում ադրբեջանական լոբբիստական խմբերի հետ ակտիվ համագործակցող շրջանակների նախաձեռնության հետ՝ ստվերելու հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի միջոցառումները, ազդելու արցախյան բանակցային գործընթացի վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: