2018-ի պաստառների ընտրությունը միտված է ոչ միայն գեղեցկության, այլ նաև ֆունկցիոնալության վրա: Նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս հեշտացնել մաքրության ապահովումը, տարածքային մոդելավորումը, օպտիկական պատրանքները՝ միաժամանակ ապահովելով շրջակա միջավայրի ներդաշնակություն: Ժամանակակից ինտերիերի դիզայնն աշխատում է նաև մակերեսային անհարթությունների ուղղման վրա, ուստի կարևորվում է պաստառի ճիշտ ընտրությունը: Ժամանակակից պաստառներն իսկապես դիզայներների և բնակիչների լավ օգնականներն ու աջակիցներն են դարձել:

2018-ին  նորաձև պաստառների միտումները հաճելի են իրենց բազմազանությամբ, ինչպիսիք են.

  • Տեքստուրայի խաղը։ Ժամանակակից թվային տպագրման հնարավորությունները նոր կյանք են տալիս պարզ բնակարանի պաստառներին՝ 3D ձևաչափով ձևավորված մակերեսներ: Օրինակ՝ դրանք պաստառներն են կաղապարի, ճաքերի, բամբուկի, փայտի մոդելավորմամբ։
  • 2018-ին նորաձև են շատ «ծավալային», թեթև շողացող տարբերակները: Օրինակ՝ գորշ և փայլուն մակերեսների փոխարինում կամ դաջվածքները այդ երանգներից։
  • Լույսի և ստվերի խաղը։
  • Միագույն պաստառը շարունակում է նորաձև մնալ 2018-ի ընթացքում։
  • Արհեստական կեղտոտ հետքերը 2018-ի ինտերիերի հրաշալիքներից են:

2018-ին պաստառների նորաձև նախշերը

Ցանկացած ճաշակի և տրամադրության, նախասիրության տեր մարդկանց դիզայներները կարողանում են բավարարել՝ ապավինելով պաստառների բազմազան նախշերին: 2018-ին շատ նորաձև նախշերն են.

  • 2D երկրաչափական նախշերով պաստառները՝ երեխաների նկարչություն հիշեցնող պատկերներով
  • Գունավոր գրաֆիկական պաստառներ
  • Ծաղիկների նախշերը, կենդանական նկարներ՝ ծածկված ծաղկային ֆոնով, ուլտրանորաձև է մեծ ծաղիկները՝ ձևավորված մանր ծաղիկներով:
  • Ներկառուցված պաստառներ
  • Քարտեզներ, նավեր և օդային փուչիկներ, աշխարհագրական տարբեր պատկերները հատուկ ռոմանտիզմ են ստեղծում ինտերիերում հատուկ ճանապարհորդողների համար:

2018-ի պաստառների համար օգտագործվող հիմնական նյութերը

2018-ի պաստառների գործնականությունը չի զրկում նրանց գեղեցկությունից: Ըստ պաստառների նորաձևության միտումների՝ 2018-ին ողջունվում են հետաքրքիր թեքություններով կամ փորագրված պաստառների տարբերակները: Նորաձև են մետաքսյա, մետաղյա և թավշյա հյուսվածքների իմիտացիայով պաստառները: Վերջին որակի պաստառների սոսինձը պետք է քսվի պատերին, ինչը շատ է հեշտացնում պաստառապատման գործընթացը: Նորաձև տարբերակ է նաև միագույն պաստառների նկարազարդումը սեփական դիզայնով և նախընտրած նախշերով:

Վերջում, բնակարանի վերանորոգման ժամանակ օգտվեք դիզայներների հետևյալ օգտակար խորհրդից.

  • Եթե ձեր տան անհարթ և խորդուբորդ պատերը ժամանակ չունեք ուղղելու, ապա ընտրեք խիտ նախշերով պաստառներ։ Բազմագույն բարդ հյուսվածքներով և գրաֆիկայով պաստառները լավագույն դիմակը կհանդիսանան ձեր պատերի համար:

    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել