Արևելքում «արգանդ» ու «մանկատուն» բառերը համարյա հոմանիշներ են։
Մեր տարածաշրջանի լեզուներում սոմատիկ բառապաշարի որոշ միավորներ նկարագրական ձևեր են, այդ թվում և «արգանդ» բառը։
Մեզ մոտ բառն ասոցացվել է «երեխա, զավակ, մանուկ» և «տուն», «տեղ» բառերի հետ՝ տալով, օրինակ, հետևյալ ձևերը՝
հայ. զավակատուն
պրսկ. baččadān (bačča «երեխա» և -dān տեղանիշ գոյականակերտ)
ադր. uşaqlıq (uşaq «երեխա, մանուկ» և -liq հավաքական և տեղանիշ գոյականակերտ վերջածանց)
թուրք. - döl yatağı (döl. «երեխա» և yatak «հանք»)
կովկ. պրսկ. ə’yəldun (ə’yəl «երեխա» և -dun տեղանիշ գոյականակերտ)
թալիշ. hırdandon (hırdan «երեխա» և -don տեղանիշ գոյականակերտ)
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/artyom.tonoyan1/posts/10211126764945769
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել