Սրտային հիվանդություններին է պատկանում, ինչպես իմացանք, մարդկային մահացության պատճառների, այսպես կոչված, առույծի բաժինը։
Սիրտն առողջ պահելու համար մասնագետներր խորհուրդ են տալիս օգտվել հետևյալ պարզագույն միջոցներից։
1. Օգտագործել առողջ սնունդ։
Եթե էժան վառելիք լցնեք թանկարժեք մեքենան, արդյո՞ք այն կաշխատի նույն կերպ, ինչպես թանկարժեք վառելիքի դեպքում։ Իհարկե, ոչ։ Ուրեմն՝ մեր ներքին գլխավոր մեքենան էլ պետք է լիցքավորենք մրգերով ու բանջարեղենով, հատիկայիններով, ճարպերով, ընդեղենով ու ձկնամթերքով։
2. Մարմնի քաշը պահել առողջ սահմաններում։
Հավելյալ քաշը մեծացնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։
3. Շարժվել շարժվել և նորից շարժվել։
Եթե կանոնավորապես կատարենք ֆիզիկական վարժություններ ու հետևենք մարմնի զանգվածին խոլեստերինի մարկարդակն ու զարկերակային ճնշումը կսկսեն նվազել։
4. Ստուգել ճնշումը։
Զարկերակային ճնշմանը կանոնավոր հետևելու դեպքում կհամոզվենք, որ այն առողջ դիապազոնում է։
5. Թողնել կամ գոնե խստորեն սահմանափակել ծխելը։
Օրգանիզմի վրա ծխախոտի թողած բոլոր բացասական ազդեցությունների հետ մեկտեղ ծխելը քաղցկեղի, ինսուլտի, էմֆիզեմայի և սրտային հիվանդությունների պատճառ է։
6. Սահմանափակել ոգելից խմիչքների օգտագործումը։
Ալկոհոլի չարաշահումը կամ հավելյալ քանակը կարող է պատճառ դառնալ զարկերակային ճնշման բարձրացման դրանից բխող հետևանքներով։
Տղամարդկանց կարելի է օրը երկու բաժնից ոչ ավել ոգելից, կանաց՝ դրանից էլ քիչ։
7. Ստուգել խոլեստերինի մակարդակը։
Հինգ տարին մեկ անգամ սովորական արյան քննության միջոցով։