Բողկը, լոռամրգին ու բազուկը արթրիտի դեմ

Արթրիտի տեսակները շատ են. տրավմատիկ, ալերգիկ, ինֆեկցիոն, տարիքային, հոդատապի կամ փսորիազի հետեւանք, երեխաների մոտ՝ յուվենալ եւ այլ: Առավել ծանր ընթացք է ունենում ռեւմատոիդ արթրիտի ժամանակ, որի դեպքում օրգանիզմի իմունային համակարգի կողմից սինթեզվող հատուկ նյութերն արթրիտի պատճառը վերացնելուց հետո խնդիրը չի վերանում ու շարունակում են «վնասել» օրգանիզմի առողջ բջիջները:

Արթրիտի նախանշաններն են.

մաշկի կարմրություն,
ցավեր՝ հատկապես երկարատեւ անշարժ վիճակից հետո,
ջերմություն՝ սուր ընթացքի դեպքում,
շարժունակության սահմանափակում:

ՈԳԵԹՈւՐՄ

Հարկավոր է.
լոռամրգի՝ 500 գ,
սեւ բողկ՝ 500 գ,
բազուկ՝ 500 գ,
կոնյակ՝ 500 մլ:

Պատրաստման եղանակը.

մաքրած բողկն ու բազուկը կտրատեք, խառնեք լառամրգի հետ, հարեք բլենդերով: Հարած հումքը՝ հյութի հետ միասին, ու կոնյակը լցրեք ապակյա տարայի մեջ, կիպ փակեք, 2 շաբաթ թրմեք մութ տեղում, քամեք քառատակ ծալած թանզիվով: Պահեք սառնարանում:

Օգտագործման կարգը.

խմեք օրը 1 ճ. գ.՝ նախաճաշից 15 րոպե առաջ: Շարունակեք մինչեւ ոգեթուրմի վերջանալը:

ԶԳՈւՇԱՑՈւՄ:

Զարկերակային ցածր ճնշման, ստամոքսի էրոզիայի, խոցի դեպքում խորհրդակցեք բժշկի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել