Հայ աստղեր, ովքեր մեծացել են մեր աչքի առջև (photo)
«Հայտնի չեն ծնվում, այլ՝ դառնում են».այս հայտնի արտահայտությունը կոնկրետ հայտնիների պարագայում տեղին է ու արդիական: Հայ ճանաչվածներից շատերը իրենց կարիերան սկսել են արդեն հասուն տարիքում, իսկ ոմանք էլ՝ մանկուց ու կարելի է ասել, որ հայտնի են դարձել ոչ ավել ոչ պակաս՝ մեր աչքի առջև: Այսպիսով՝ ներկայացնում ենք այն հայտնիներին, ովքեր բեմում են դեռ մանկուց, սկզբում նրանք նվաճեցին փոքր բեմեր, իսկ այժմ՝ նրանցից ոմանք արդեն լուրջ բեմերում են ելույթ ունենում:

Սիրուշո- Այս երգչուհին բեմում է դեռ մանկուց: Նա ծնվել է արվեստագետների ընտանիքում: Նրա հայրը տաղանդավոր դերասան Հրաչյա Հարությունյանն է, իսկ մայրը` հայտնի երգչուհի Սյուզան Մարգարյանը:

Սիրուշոն երգել սկսել է վաղ հասակից: 2 տարեկանում երգչուհին արդեն կարողանում էր ամբողջական երգեր երգել, իսկ 7 տարեկան հասակում աղջիկն արդեն երգեր էր գրում: 13 տարեկանում լույս է տեսնում Սիրուշոյի առաջին ձայնասկավառակը, որը կոչվում է հենց “Սիրուշո”:

Իսկ նրա երկրորդ ձայնասկավառակը` “Շերամը” լույս է տեսնում 2005 թ-ին: Սիրուշոյի շնորհիվ հայկական ժողովրդական երգերը տարածվում են ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպական շատ երկրներում:

Երգչուհին Եվրոպայում, հատկապես, մեծ ճանաչում ձեռք բերեց 2008 թ-ին` Հայաստանը “Եվրատեսիլ” երգի մրցույթում ներկայացնելուց հետո: Մինչ օրս “Քելե-Քելեն” համարվում է մրցույթի երկրպագուների ամենասիրելի հիթերից մեկը:

Սիրուշոյի վերջին աղմկահարույց աշխատանքը Կոմիտասի “Լոռվա գութաներգից” ոգեշնչված “ՊռեԳոմեշ” երգն է, որի տեսահոլովակը ևս բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացավ:

Էմմի- Երգչուհի Էմմին ևս բեմում է մանկուց սկզբում «Դո Ռե Մի», իսկ հետո նաև «Նոր Հայեր» խմբում: Նրա հայրը քանդակագործ Դավիթ Բեջանյանն է, մայրը` երգչուհի, նաեւ պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը:

1991-2001-ին Էմմին սովորել է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, 1991-1998-ին` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 1993-ից սկսած ելույթ է ունեցել հայկական ու արտասահմանյան մի շարք բեմերում: 1999-ին դարձել է Կիպրոսում կայացած “Morning Star” երգի միջազգային մրցույթի դափնեկիր, ստացել առաջին մրցանակը: 2001-ին ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին: 2011 թվականին Հայաստանը ներկայացրել է “Եվրատեսիլ” համաեվրոպական երգի մրցույթին` “Boom-boom” երգով:

Մարին դեռ մանուկ հասակում «Հայ TV» հեռուստաընկերությամբ վարում էր «Հաբեթ շոուն», այնուհետև նաև «Զրույցներ մանկության մասին» հաղորդումը:

Մի քանի տարի անց նա սկսեց տեսահոլովակներ նկարահանել և Մարիին տեսանք նաև երգելիս:

Այժմ ևս Մարին շարունակում է իր գործունեությունը երգի ասպարեզում:

Նելլի-Երգչուհի, այժմ նաև հաղորդավարուհի Նելլիին շատերը կհիշեն «Նոր հայեր» խմբից: Նա ևս, մեծացել է բոլորիս աչքի առջև: Այժմ Նելլին հաղորդավարուհի է:

Հայ աստղերը մինչ վիրահատությունը և դրանից հետո

Գուրգեն Դաբաղյան-Հայ երգի «փոքրիկ իշխան». այսպես էին Գուրգեն Դաբաղյանին անվանում մանուկ հասակում:

Նա բեմում է շատ վաղ տարիքից և պրոպագանդում էր հայկական ժողովրդական երգերը:

Գուրգեն Դաբաղյանի հորեղբայրը հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանն է, և Գուրգենը մանուկ տարիքից հաճախ էր հորեղբոր հետ բեմում հանդես գալիս:

Այժմ Գուրգենը ևս զբաղվում է երգարվեստով:

Էմմա Ասատրյան-Ծնվել է 1986թ. նոյեմբերի 3-ին, Երևանում: 1997թ. մասնակցել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան մրցույթ-փառատոնին: 1999թ. երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում:

2000թ-ից հանդես է գալիս Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: 2001թ. մասնակցել է «Սլավյանսկի Բազար» երգի միջազգային մրցույթին և արժանացել 1-ին մրցանակին: 2002թ. ընդունվել է Ավտրիայի Կլագենֆուրտ քաղաքի կոնսերվատորիայի ջազային բաժին: Ուսման տարիներին, դաշնակահար Կարեն Ասատրյանի հետ, համերգներով հանդես է եկել Ավստրայի տարբեր քաղաքներում: 2006-09թթ սովորել է ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում:

 2007թ. մասնակցել է «Կոմիտաս» մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը: 2010թ., «Արտ Վոիս» խմբի հետ, մասնակցել է կովկասյան ջազ փառատոնին: Նույն թվականին թողարկել է 2 ձայնասկավառակ, որից մեկը ջազային կատարումներ են, 3 տեսասկավառակ: 2008թ-ից ջազ վոկալ է դասավանդում Երևանի Սպենդիարյանիանվան երաժշտական դպրոցում և Հայաստանի Երգի պետական թատրոնում:

Աղբյուրը՝ Slaq.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել