Այս մի քանի օրը ՖԲ-ն լեցուն էր Րաֆֆու հանդեպ ոչ միայն առողջ-քննադատական նյութերով, այլև անթաքույց թունոտ ծաղրով, նրա այս կամ այլ ձախողված քայլերի նկատմամբ հրճվալից մեկնաբանություններով։ Ոմանք չէին խնայել նույնիսկ նրա հետ Ազատության հրապարակ դուրս եկած մարդկանց։ Այդ ամենից նույնքան տհաճություն եմ զգում, որքան այն շոու հաղորդումներից, որտեղ գլխավոր նպատակը վայր ընկնող, անգամ ընկնելուց սարսափելի ցավ ու վնասվածք ստացած մարդկանց ձախորդությունների վրա հռհռալ-քրքջալն է...
Մտածում եմ, որ նույնիսկ ավելի լավ է՝ Հայաստանում իշխանություն մնա ներկայիս անբարո «էլիտան», քան վաղը իշխանությունը հայտնվի իր հայրենակիցների ձախողման վրա անասնական հաճույքով ու գերագույն երջանկությամբ ծաղր ու թույն թափող այս ստահակների ձեռքում...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vardges.ovyan/posts/368375679938108
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել