Ուզում եմ նկարագրել գյուղի տուն:
Ուրեմն՝ մարդը 50-60-ականներին մի 7*8 չափերի մի տնանման բանա սարքում, մի երկու-երեք սենյակ իրար միջով անցնող: Ջուրը՝ դրսում: Դրսում՝ փայտից զուգարան: Որոշ ժամանակ անց մոտակայքում պետական մեծ շինարարությունա սկսվում: Գնում, էդ շինարարությունից, ցեմենտ, ավազ, արմատուրայա գողանում, էդ տանը մի կցակառույցա ավելացնում: Դրա տղեն մեծանումա, մի երկու կցակառույց էլ տղենա ավելացնում, ջուրը տեղափոխումա տան մեջ: Հետո տղեն ու թոռը գնում են խոպան: Գալիս են, էդ եղածի վրա ավելացնում են մի հարկ, զուգարանը տեղափոխում են տան մեջ: Մի քիչ էլա փող գալիս, տունը աբլիցովկա են անում ճակատի մասից:
Պատկերացրի՞ք, թէ էդ տունը հիմա ինչ տեսք ունի:
Ճիշտա, դրսից գեղեցիկ, սիրուն տունա: Բայց, այ ներսում: Ներսում այլանդակությունա, ապրելու համար անհարմար:
Նույնն էլ Հայաստանի վիճակնա: Քանի դեռ բոլշևիզմի փլատակների վրա նոր կիսակառույցներ եք ավելացնում, երկիրը երկիր չի դառնա:
Դրա դասական օրինակը Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքն է, որ մեջ մինչև հիմա մարդկանց տուգանում են հանուն սովետական սոցիալիստական հանրապետության:
Մաքրելա պետք էս աղբը մեր երկրից ու նորմալ երկիր սարքել: