- ԱՀ քաղաքացիները մեծ մասը հավատացած է, որ իրենց մեջ ապրում են բազմաթիվ ծպտյալ հայեր, ընդ որում նրանցից շատերը զբաղեցնում են բարձ պոստեր բանակում և իշխանական վերնախավերում։
- ԱՀ քաղաքացիները հավատացած են, որ իրենց մեջ շատ կան դավաճաններ, որոնք գործում են՝ ըստ ՀՀ-ից ստացվող հրահանգների, հետևաբար, եթե օրինակ հայերը ցանկանան, կարող են այդպիսի ադրբեջանցիների միջոցով ԱՀ բոլոր զինանոցները մեկ օրում պայթեցնել։
-ԱՀ քաղաքացիների մոտ ոչ միայն հայերն են ընկալվում «ամենազոր դիվական կերպարով», այլ նաև ռուսներն ու իրանցիները։ Հատկապես ռուսների դեպքը ԱՀ-ում պատերազմի վերսկսման հասարակական պահանջի ձևավորման վրա թողնում է «ամենաբացասական» ազդեցությունը, քանի որ ոչ ոք չի հավատում, որ կարող են հաջողության հասնել պատերազմում առանց Ռուսաստանի թույլտվության։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10210595026252634?notif_t=close_friend_activity¬if_id=1503841824340461
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել