Ժողովուրդ ջան, ինձ իհարկե կներեք հանդուգն գտնվելու համար, բայց ներվերս էլ չի դիմանում: Ամեն անգամ ոնց որ բալգառկայով ուղեղս կեղեքեն, երբ լսում եմ Մարինե Պետրոսյան բանաստեղծուհուն, կամ ավելի վատ՝ կարդում եմ նրա բանաստղեղծությունները, որոնք բախտի չբերմամբ երբեմն հայտնվում են Ֆեյսբուքի պատիս: Ու նյարդայնանում եմ գիտե՞ք ինչու: Բնավ ոչ նրա համար, որ Մարինեն վատ ա գրում կամ վատ բանաստեղծ ա.. Ներվայնանում են նրանից, որ էն օրի ենք հասել, որ նման դեգենեռատ բանստեղծություններ արարողը դարձել ա եթերի աստղ ու ներկա ա առավոտյան բարլուսի ծրագրերից մինչև երեկոյան թոլք շոուներ: Ներվայնանում եմ էս երկրիս իմպոտենտ վիճակից: Բոլոր լավերը կամ գնացել են էստեղից, կամ գլուխները կերել են: Մնացել ա միայն էն մասսան, որ էլ բան չի կարա փոխի ու նոր միտք չի երկնի, մեկ էլ նրանք, ովքեր հաճույքով թամբել են այս իմպոտենտ մասսային ու քշում են: Որպեսզի ընթերցողիս չնեղացնեմ, ասեմ, որ 1 տոկոս էլ խելոք նորմալ մարդ ա մնացել, ով ամեն օր ավելի ա կոտրվում ու ավելի ա համակերպվում էստեղ մնալու անհնարինության հետ:

Ու էս համատարած դեգրադացիայի պայմաններում, երբ խոսող ինտելեկտուալ գլուխներ չկան, իսկ Tv-ներն ու թերթերը պետք ա իրանց եթերը գովազդից բացի ինչ-որ բանով էլ լցնեն, մեյդան են գալիս Մարինե Պետրոսյանները ու ջահել սերնդի մոտ բանաստեղծի այսպիսի անհաջող մոդել են արմատավորում: Ու հետո կասեք՝ ինչի՞ չեն մարդիկ ժամանակակից գրողների կարդում: Մի երկու օր Մարինե Պետրոսյանին լսողը ընդհանրապես կցանկանա ժամանակակից բոլոր գրադարանները վառել, գրողների հետ միասին:

Մի փակ շղթա ա ստեղծվել ու հարթակ ենք տրամադրում ոչ թե լավագույններին, այլ վատագույններից լավագույններին:

Ժամեր առաջ էս պայծառ գլխի հերթական բարբաջանքը աչքովս ընկավ: Եկեք կարդացեք ու նոր շարունակենք մեր մի քիչ ագրեսիվ զրույցը:

ԱՇԽԱՐՀԸ ՊՈՒՃՈՒՐ Ա

աշխարհը պուճուր ա
եւ պուճուր աշխարհում 
մեկ ու միակն ա էն փողոցը որով
դու պետք ա անցնեիր
որ կյանքը չավարտվեր

էս ա էդ փողոցը
սառույց ա
բայց ոչինչ
կարեւորը՝ գտել ես

նայի 
փողոցի էն ծայրից
մեկը քեզ ձեռքով ա անում
ճանաչեցիր չէ՞
դու ոնց կարող ա իրան չճանաչես
ուրեմն ճիշտ որ՝
գտել ես

Մի բան հասկացա՞ք, տողատակը զգացի՞ք: Ես էլ՝ չէ:

Ծիծաղալուն նա ա, որ էս մարդը հերիք չի բանաստեղծությունները լրիվ ա-երով ա գրում, մի բան էլ եթերից միշտ ա-երով ա խոսում ու առանց ամաչելու պատմում ա, թե ումից ա բանաստեղծական տաղանդը ժառանգել: Մարինեն ասում ա, որ չնայած շատերը շատ հիմար են ու իրան չեն հասկանում, բայց իրա բանաստեղծություններն իրոք լավն են: Հետաքրքիր ա, որ պրիմիտիզմի գագաթնակետ Մարինեն ասում ա, որ իր բանաստեղծությունները պարզ են ու տողատակ ունեն, ինչպես Հեմինգուեյի բանաստեղծությունները: Մեղա քեզ Տեր Աստված: Էսպիսի համեմատություններից իրոք գժվում եմ: Լավ, ամոթ չկա՞: Գոնե սպասես ուրիշը քեզ համեմատի ասենք եսիմ ում հետ, օրինակ մեր հարևան խադավիկ Վազգենի հետ:

Էս կինը մերժում ա բանաստեղծություն գրելու ավանդական ձևերը ու ինչ-որ նոր ձև ա առաջ քաշել, որը միայն ինքն է հասկանում:

Մարինեն ասում է, որ եթե իր բանաստեղծությունը ասեին, որ ասենք Բայրոնն է գրել, մարդիկ կասեին, որ դա հանճարեղ գրվածք է: Մարինեն վստահ է, որ ժամանակակիցները, եթե նույնիսկ իրեն չեն հականում, ապա տարիներ, դարեր անց կգնահատեն:

Մի խոսքով, լցրեք, խմենք մեր անճարության կենացը: Էլ բան չկա ասելու: Դե լավ, որ խնդրում եք, մի բան էլ հրամցնեմ ձեզ, կարդացեք ևս մեկ գոհար Մարինեից:

 

անձրեւը եկավ
թացացրեց փողոցները
թացացրեց շորերս
ու թողեց գնաց
հիմա ես ի՞նչ անեմ
մի հատ ծով էլ չկա
մի հատ նավ էլ չկա
նստեմ ու գնամ
բայց եթե ծով լիներ
բայց եթե նավ լիներ
ի՞նչ էր փոխվելու
սիրտս արդեն
չի ուզում ինչ որ կա
սիրտս ուզում ա
ինչ որ չկա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել