Barometer.am-ը գրում է.
Գլխացավ, գլխապտույտ կամ կանգնած ժամանակ ճոճվելու զգացողություն, քունքերում սեղմվածություն, աչքերում ցավ, մշտական ուժասպառ վիճակ և լաց լինելու ցանկություն, առանց պատճառի վախի նոպաներ, սրտի քաոսային բաբախում, ցավեր սրտի շրջանում և այլն: Ցուցակը կարելի է էլի շարունակել: Եթե այս ախտանիշները ձեզ ծանոթ են, ուրեմն ձեզ մոտ անոթների տոնուսի թուլացում է:
Դեռևս հայտնի չէ, թե որն է անոթների տոնուսի թուլացման առաջացման պատճառը, բայց այն բազմաթիվ խնդիրների պատճառ է դառնում: Իզուր չէ, որ ասում են «Դուք այնքան երիտասարդ եք, ինչքան երիտասարդ և էլաստիկ են ձեր անոթները»:
Անոթների տոնուսը լավացնելու համար անհրաժեշտ է ամեն օր կատարել որոշակի գործողություններ: Որո՞նք են դրանք:
1. Սպորտ և ֆիզիկական ծանրաբեռնվածություններ
Մարզումների ժամանակ առաջին հերթին լավանում է արյան շրջանառությունը, արյունը հագենում է թթվածնով և բարձրանում է անոթների տոնուսը: Երկրորդ, սպորտային վարժություններն ամրացնում են ձեր սրտամկանը: Երրորդ, ֆիզիկական լավ վիճակից լավանում է նաև էմոցիոնալ վիճակը:
Սակայն սպորտով զբաղվելիս աշխատեք շատ չհոգնել:
2. Բավարար քանակով ջուր խմեք
Անոթները ջուր են սիրում: Օրեկան խմեք 2-2,5լ սովորական մաքուր ջուր և 1-2 ամսից կզգաք արդյունքը:
Շատ օգտակար են նաև ջրային պրոցեդուրաները: Կոնտրաստային ցնցուղը կամ լոգանքները ձեր անոթներն ավելի էլաստիկ կդարձնեն:
10 օր շարունակ ցնցուղ ընդունեք: Սկսեք տաք ջրից (2 րոպե, 45-55OC), հետո միացրեք սառը (1 րոպե, 10-15OC): Եվ այդպես 3-6 անգամ: Ավարտեք սառը ջրով: Տաքից սառին անցնելն անոթներից դուրս է մղում արյունը: Բացի այդ, կոփվելը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:
Լողալը նույնպես շատ օգտակար է: Լողալու ընթացքում ներքին օրգանների և ուղեղի բջիջները հագենում են թթվածնով, իջնում է սրտի կծկումների հաճախականությունը և անոթները տոնուսավորվում են:
3. Հանգիստ վիճակ
Հաճախակի սթրեսները անոթները փխրուն և դյուրաբեկ են դարձնում: Պետք է ամեն ինչ անել նյարդային և էմոցիոնալ վիճակը կարգավորելու համար: Սովորեք թուլանալ, լսել մեդիտացիոն երաժշտություն, զբաղվեք յոգայով, խմեք հանգստացնող պրեպարատներ և քնեք օրեկան 8-10 ժամ:
4. Մաքուր օդ շնչեք
Գնացեք բնության գիրկը, որտեղ օդն ավելի մաքուր է և շնչեք: Մեկընդմիշտ հրաժարվեք ծխելուց: Նիկոտինը սպազմի է ենթարկում անոթները:
5. Ճիշտ սննդակարգ
Սնվեք հում մրգերով և բանջարեղենով: Ուտելիքի մեջ ցորենի թեփ ավելացրեք, որպեսզի արյան մեջ իջնի անոթների համար վտանգավոր խոլեստերինի մակարդակը: Թունդ թեյ և սուրճ մի խմեք: Դրանք նստում են անոթների պատերին:
Անոթներն ամրացնելու համար անպայման կերեք C վիտամին, ինչպես նաև ֆոսֆոր և ծծումբ պարունակող մթերքներ՝ ընկուզեղեն, հատիկեղեն, սոյա, ծաղկակաղամբ, նեխուր, կաղամբ, գազար, վարունգ, սխտոր, թուզ, սոխ, կարտոֆիլ: