Barometer.am-ը գրում է.

Միգրենն առաջանում է գլխուղեղի անոթների սպազմի պատճառով: Դրա պատճառները դեռ լիովին պարզ չեն: Միգրենից տառապում են առավելապես երիտասարդ կանայք: Հաճախ գլխացավն ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, գլխապտույտով, ուժեղ քրտնարտադրությամբ: Միգրենի նոպաների ժամանակ ավելի լավ է հանգիստ պառկել մութ, անաղմուկ սենյակում:

Ժողովրդական բաղադրատոմսեր միգրենի բուժման համար

• Վերցնել մեկական ճաշի գդալ վաղենակի ծաղիկներ, դաղձի տերևներ, ալոճի ծաղիկներ, կատվախոտի արմատ, 2 ճ.գ. հազարտերևուկի ծաղիկներ և 600մլ ջուր: Բաղադրիչները լավ մանրացնել և խառնել: 3 ճ.գ. խառնուրդը լցնել թերմոսի մեջ և ավելացնել եռման ջուրը: Թրմել 12 ժամ և քամել: 3 օրվա ընթացքում ամեն 2 ժամը մեկ խմել 1/3 բաժակ տաք թուրմ:

• Վերցնել 3 ճ.գ. երիցուկի ծաղիկներ, 2-ական ճ.գ. կատվախոտի արմատ և սուսամբարի ծաղիկներ, 1 ճ.գ. անթառամի ծաղիկներ և 600մլ ջուր: Բույսերը մանրացնել և լավ խառնել: 3 ճ.գ. խառնուրդի վրա լցնել եռման ջուրը և դնել շատ թույլ կրակի վրա: Թողնել 20 րոպե, բայց չհասցնել եռման աստիճանի: Սառեցնել և քամել: Ընդունել օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ՝ կես բաժակ:

• Միգրենի ժամանակ խորհուրդ է տրվում ամեն առավոտ խմել կես բաժակ կարտոֆիլի և ելակի հյութի խառնուրդ: Թեյի փոխարեն խմել մասուրի թուրմ կամ անցնել կանաչ թեյի, որի մեջ կոֆեին չկա: Քնից առաջ անհրաժեշտ է մի բաժակ տաք կաթ խմել:

• Մեղրը բնական ցավազրկող միջոց է: Կարևորն այն է, որ այն պետք է կանոնավոր օգտագործել: Ամեն օր, ցանկալի է երեկոյան ժամերին, ուտել 1 ճ.գ. մաքուր մեղր: Կարելի է մեղրը ավելացնել 1 բաժակ գոլ ջրին և խմել ստացված մեղրաջուրը:

• Միգրենի նոպան արագ անցկացնում է մեկ շնչով խմված մի բաժակ տաք ջուրը և ճակատին դրված տաք կոմպրեսները:

• Վերցնել ½ բաժակ կավ, 40-ական մլ երիցուկի և թուրինջախոտի (мелисса) թուրմ, 1/3 բաժակ ջուր: Կավը լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել տաք ջուրը և թողնել փափկի: Այնուհետև ավելացնել դեղաբույսերի թուրմը և խառնել մինչև համասեռ զանգված դառնալը: Որոշ քանակությամբ կավ լցնել թանզիֆի վրա և դնել ցավացող տեղին: Թողնել 15 րոպե:

• Գլխացավը թուլացնում է պղինձը: Պղնձե մետաղադրամներ կամ այլ իրեր կարող եք դնել գլխի ցավացող մասերին: 15-20 րոպե հետո ցավը կթուլանա:

• Գլխացավն արագ հանգստացնում են սուսամբարի, դաղձի, ռեհանի, վարդի և նարդոսի եթերայուղերը: Յուղի 2-3 կաթիլ լցնել արոմալամպի մեջ կամ կաթեցնել թաշկինակի վրա և շնչել բույրը:

• Վերցնել 1սմ խորանարդ մակերեսով սպիտակ պարաֆինի 5 կտոր: Հալեցնել ջրային բաղնիքի վրա և սառեցնել մինչև 60 աստիճան: Վրձինի օգնությամբ պարաֆինը մեկ սանտիմետր հաստությամբ քսել ճակատին, ծածկել պոլիէթիլենով և թանզիֆով:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել