Ժամանակին Սիրիայի Արաբական Հանրապետությունում քաղաքական, տնտեսական, ռազմական իշխանությունը պատկանում էր սուննիական մեծամասնությանը: Սուննիական էլիտայի մոտ մոդա էր բանակում չծառայելը: Ալևիները, որ կրոնական ամենափոքր համայնքն էին, աղքատ էին և իշխանազուրկ: Հետաքրքիր է, որ Ալևիների մոտ էլ մոդա էր բանակում ծառայելը թե՛ որպես զինվոր, թե՛ որպես սպա: Զինվորական ծառայությունը, որ սուննիների մոտ ստորադաս երևույթ էր, Ալևիների համար գրեթե միակ ուղին էր, որ նրանց կարող էր մարդամեջ հանել: Եկավ մի պահ, որ բանակի ու մյուս ուժային կառույցների բարձր և միջին հրամկազմը Ալևիներն էին: Ալևի սպայակազմը Հաֆեզ Ալ Ասադի գլխավորությամբ հեղաշրջում արեց, և մինչև հիմա Սիրիայում քաղաքական, տնտեսական, ռազմական իշխանությունը նրանց ամուր և ծառայած ձեռքերում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: