Իրանը և Կատարը իրենց գազի պաշարներով աշխարհում զբաղեցնում են համապատասխանաբար առաջին և երրորդ տեղերը։
Ըստ Statistical Review of World Energy 2017-ի՝ համաշխարհային գազի՝ 186,6 տրիլիոն խորանարդ մետր կազմող ընդհանուր պաշարներից 33,5 տրիլիոնը պատկանում է Իրանին և այդ ցուցանիշով Իրանն առաջինն է աշխարհում, իսկ 24,3 տրիլիոն խորանարդ մետրը՝ Կատարին, որն այդ ցուցանիշով երրորդն է աշխարհում։ Ստացվում է, որ գազի համաշխարհային պաշարների 31%-ը բաժին է ընկնում այս երկու երկրներին։
Բայց, ինչպես ասում են, Աստված երկու երանի մի տեղում չի տալիս։ Ունենալով գազի ահռելի պաշարներ` այս երկրներն ունեն խմելու ջրի պակաս։ Թե՛ Իրանը, հատկապես երկրի կենտրոնական և արևելյան նահանգներում, և թե՛ Կատարն ունեն խմելու ջրի հետ կապված շատ լուրջ խնդիրներ, հետևաբար եթե նայենք համաշխարհային անապատացման քարտեզին, ապա կարող ենք ենթադրել, որ մեր ջուրը մի օր դառնալու է լուրջ քանակներով արտահանման պոտենցիալ ապրանք։
Իսկ ջուրն արտահանելու հերթի մեջ, բնականաբար, նախ հաշվի ենք առնելու բարեկամ երկրների կարիքները։
Քանի Հայաստանը կա, կատարցիք ջուր են խմելու, բայց գազի դիմաց