Բոլորը հիմա քննադատում են Սուրիկ Խաչատրյանին, հատկապես նրա վերջին հարցազրույցից հետո, բայց մի վայրկյան եկեք ավելի սթափ նայենք կոնկետ իրավիճակին ու հնչող կոնկրետ արձագանքներին։ Խաչատրյանին մեղադրում են, որ նա չհանդիպեց Րաֆֆուն, մեղադրում են որ խոսքի տերը չի, որ Րաֆֆու գլուխը չջարդեց...
Ժողովուրդ, իսկ ենթադրենք՝ Սուրիկ Խաչատրյանը գար հրապարակավ Րաֆֆու հետ հանդիպելու, ու Րաֆֆին իր հասցեին ասեր այն, ինչ ասեց Կապանում, և Սուրիկն իրոք փորձեր Րաֆֆու գլուխը ջարդել։ Խիստ կասկածում եմ, որ նույն էն մարդիկ, ովքեր մեղադրանքներ են առաջ քաշում Սուրիկ Խաչատրյանին, այդ ժամանակ արդեն մեղադրելու էին, որ նա վայրենի է, բռի, հանցագործ, խեղճ Րաֆֆու գլուխը ջարդեց...
Իրականում, անկախ նրանից, թե ես ինչպես եմ վերաբերվում Սյունիքի մարզպետի ընդհանուր գործունեությանը, չեմ կարող չնշել, որ այս մի դեպքում նրա որդեգրած դիրքորոշումն ու վարքը ավելի հարիր էին ցիվիլ քաղաքական դաշտին, քան նույն Րաֆֆունը, ով հանրահավաքի հարթակից Սուրիկ Խաչատրյանին ոչնչություն էր անվանում։ Եթե Րաֆֆին ուզում է հանդիպում, որովհետև դրա կարիքն ունի, ապա թող տետատետ հանդիպի և խոսա Խաչատրյանի հետ, իսկ եթե նա այդ ամենը շոուի համար է անում, որպեսզի Խաչատրյանին ինչ-որ անհավասարակշռված գործողությունների դրդի, ապա Սուրիկ Խաչատրյանն ապրի, որ հիմար չի ու կուլ չի տալիս այդ խայծը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել