Եթե այս միտքը հայտնած լիներ մեկ այլ երկրի առաջնորդ, շատ նորմալ կընդունվեր, բայց երբ դրա հեղինակը հավակնոտ, նեօսմանիզմի ջատագով, ծավալապաշտական քաղաքականության վարող, շատ հաճախ hակաիրանական հայտարարություններ անող և տարածաշրջանում Իրանի նկատմամբ բացահայտ մրցակից պետության առաջնորդ Էրդողանն է, ապա մտածում ես, որ ինչ-որ մի բան այն չէ, և որ Իրանն ու Թուրքիան բարդ և միաժամանակ վտանգավոր խաղի մեջ են մտել։
Էրդողանի այս հայտարարությունը կարելի է դիտարկել Իրանի կողմից Թուրքիային Կատարի ճգնաժամում, այսպես ասած, «քարտ բլանշի» տրամադրման և արտաքուստ նախաձեռնությունը Թուրքիային զիջելու համատեքստում։
Թե ինչի կարող է հանգեցնել տարածաշրջանում երկու մրցակից պետությունների այս սիրախաղը, պարզ չէ, բայց որ պետք է ուշի-ուշով հետևել և համապատասխան հետևություններ անել այս սիրախաղից, պարզ է և պարտադիր։
#մերհարևանները
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1443105895752905&set=a.143047842425390.28298.100001605248093&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել