Barometer.am-ը գրում է.

Հունիսի 13-ին, ժամը 09:47-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Պարույր Սևակ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան բակում բռնել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել