Իրանը փորձելու է քաղել առավելագույնը Պարսից ծոցի արաբական երկրների միջև սկիզբ առած և խորացող լարված իրավիճակից։
Երեկ Իրանից Կատար են ուղևորվել սննդամթերքով (90 տոննա) բեռնված հինգ ինքնաթիռ, ևս 460 տոննա սննդամթերք իրանցիները հարևան Կատար են ուղարկել ծովային ճանապարհով։
Ակնհայտ է, որ Իրանը չի պատրաստվում մենակ թողնել շրջափակման մեջ հայտնված Կատարին, և դա բերելու է ոչ միայն Կատարում իրանական ազդեցության ուժեղացման, այլև Պարսից ծոցում ներարաբական լարվածության խորացման։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10209928472469206
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել