Նոր Վիտամին ակումբն էի նայում, ու խորապես հիասթափված եմ, այս երիտասարդները կարծես թե մատուցում էին բովանդակալից հումոր: Բայց այս վերջին շրջանում ձանձրալի է դարձել ամեն ինչ: Անիմաստ ձգձգում են, իսկ հումորը պետք է աչքի ընկնի իր սուր լինելով ու դիպուկությամբ: Անընդհատ չարժե կպնել ռաբիզներին կամ տաքսիստներին ու 10 րոպե ձգձգել նույն հոմորային մտքի շուրջ, անհրաժեշտ են համադրություններ: Այլապես Վիտամին ակումբը գնալով դառնում է անմակարդակություն սփռող ինչ-որ բանի: Ինչը շատ ցավալի կլինի, ըստ իս այս երիտասարդները ժամանակակից հումորի առաջատարներից են, նրանց խորհուրդ կտայի միշտ պահպանել բարձր մակարդակը և չգնալ միջակ լսարանի ճաշակը բավարարելուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել